07-04-2026 / 21:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սպիտակ տունը դադարեցնում է Politico-ի ու այլ ԶԼՄ-ների ֆինանսավորումը

2025/02/06 15:14
Քաղաքականություն

Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ պետարդյունավետության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Politico-ին ու այլ ԶԼՄ-ների ֆինանսավորումը, որն իրականացվում էր USAID-ի միջոցով։ Politico-ն այդ աջակցության շրջանակում միլիոնավոր դոլարներ էր ստանում։

CNN-ի փոխանցմամբ, Սպիտակ տունը հայտարարել է, որ կչեղարկի 8 միլիոն դոլար արժողությամբ Politico-ի բաժանորդագրությունները՝ աջակողմյան կեղծ դավադրության տեսության տարածումից հետո։

Թրամփի թիմը Politico-ին մեղադրել է իր նկատմամբ կողմնակալության և 2020 թվականի քարոզարշավի ընթացքում Հանթեր Բայդենին՝ նրա դեմ ուղղված մեղադրանքներից պաշտպանելու մեջ: Հանթերին ուղղված մեղադրանքները Politico-ն անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»։

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, որ Politico-ն և Associated Press-ը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, որը նախագահ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը թիրախավորել են՝ աշխատակիցներին ուղարկելով արձակուրդ։

Նա նշել է, որ միլիոնավոր դոլարների բաժանորդագրություն է իրականացվել դաշնային գործակալությունների կողմից, անցած տարի միայն Politico-ի բաժանորդագրությունների գումարը կազմել է ընդհանուր 8.2 միլիոն դոլար։

Լևիտն ասել է, ինքը տեղեկացված է՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման մասին լրատվամիջոցներին, այդ թվում՝ Politico-ին, և նշել, որ հարկատուների դոլարները, որոնք հատկացվել են «Ամերիկացի հարկատուների դրամական գումարով Politico-ին հիմնականում սուբսիդավորելու համար այլևս չեն լինի»:

Նախորդ Լուրը

Ուղե՞րձ, թե՞ պատահականություն. ԶԼՄ-ները քննարկում են ալ-Շարաայի փողկապի գույները

Հաջորդ Lուրը

Եգիպտոսից և Հորդանանից հեռու. Ու՞ր են գնալու պաղեստինցիները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

07/04/2026
Իրան

Իրանի պատերազմը երկարատև բացասական հետևանքներ կթողնի. ԱՄՀ

07/04/2026
Թուրքիա

Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա․ Էրդողան

07/04/2026
Հաջորդ Lուրը

Եգիպտոսից և Հորդանանից հեռու. Ու՞ր են գնալու պաղեստինցիները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)