06-04-2026 / 22:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը, երրորդ ամիսն է՝ չի արձագանքում Հայաստանի առաջարկներին. Սիմոնյան

2025/02/11 12:46
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը, երրորդ ամիսն է՝ չի արձագանքում Հայաստանի՝ խաղաղության հաստատման ուղղությամբ արված առաջարկներին, սակայն, ըստ նրա, բանակցությունները փակուղում չեն հայտնվել։

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման, սահմանագծման հարցում»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է:

«Դրա մասին խոսում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Եվ կարծում եմ, որ լավ կլինի՝ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։ Մենք փաթեթ են ներկայացրել, որի պատասխանին սպասում ենք: Մինչ օրս դրա պատասխանը չունենք»,-ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև չի բացառել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ, քանի որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: 

«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»,- եզրափակել է Սիմոնյանը։

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում պատրաստվում են ցունամիի՝ Էգեյան ծովում երկրաշարժի պատճառով

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում պատրաստվում են ցունամիի՝ Էգեյան ծովում երկրաշարժի պատճառով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)