Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա: Նման կարծիք է հայտնել Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը։
«Թրամփի սպառնալիքները գործնական ազդեցություն չունեն և չեն իրականանա: Զինված ուժերը առավելագույն պատրաստված են և անհրաժեշտ պաշտպանական միջոցներ են ձեռնարկում հակառակորդին վերահսկելիս»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, «ԱՄՆ-ն այժմ անկումային վիճակում է, պայքարում է տարբեր մարտահրավերների դեմ և հակամարտության մեջ է նույնիսկ իր դաշնակիցների ու հարևանների, օրինակ՝ Կանադայի հետ»։ Ըստ Փուրդաստանի, «ԱՄՆ նոր նախագահը կարող է նույնիսկ չկարողանա ավարտել իր նախագահական ժամկետը», քանի որ «ԱՄՆ ազգային պարտքը չափազանց մեծ է»։
Փետրվարի 16-ին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ասել է, որ Թրամփը «մահացու լուրջ» է տրամադրված Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց թույլ չտալու հարցում: Վալցն ասել է, որ Թեհրանի հետ հարաբերությունների բոլոր տարբերակները գտնվում են նախագահի սեղանին, սակայն դրանք ներառում են բանակցություններ Իրանի առաջնորդների հետ: