Վրաստանի նախագահն այլևս իրավասություն չի ունենա բացելու նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Դեռևս գործող կանոնակարգի համաձայն՝ նախագահը բացում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Նախագահի բացակայության դեպքում նիստը բացելու իրավասություն ունի խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։
Նոր նախագծի համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կբացի ամենատարեց պատգամավորը, ով կվարի նիստը մինչև խորհրդարանի նախագահի ընտրությունը։
Նախատեսվում է, որ օրենքը կգործի 2025թ․ հուլիսի 1-ից։








