07-01-2026 / 14:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռամադան 2023. Իսլամական պահքը սկսվելու է այս շաբաթ

2023/03/20 17:45
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Այս շաբաթվա վերջին սկսվելու է իսլամական սրբազան պահքի ամիսը՝ Ռամադանը: Պահքը տևելու է 12-ից մինչև 18 ժամ՝ կախված այն հանգամանքից, թե պահք պահող մուսուլմանն աշխարհի որ երկրում է գտնվում: Aljazeera-ն ներկայացրել է, թե որ երկրներում են ամենաերկարատև և ամենակարճատև օրերը:

Աշխարհի հարավային երկրներում, օրինակ՝ Չիլիում կամ Նոր Զելանդիայում ապրող մուսուլմանները ծոմ են պահելու միջինը 12 ժամ, մինչդեռ հյուսիսային երկրներում, ինչպիսիք են Իսլանդիան կամ Գրենլանդիան, մուսուլմանները ծոմ են պահելու 17 ժամից ավելի:

Պահքի շրջանում ցերեկային ժամերին՝ մինչև արևի մայր մտնելը, չպետք է ուտել, խմել, ծխել և սեռական հարաբերություններ ունենալ՝ ավելի մեծ «taqwa»-ի հասնելու համար (taqwa-ն եզրույթ է իսլամում, որն արտացոլում է Աստծուն, ճշմարտությանը, «բարեպաշտությանը, Աստծո նկատմամբ վախին» գիտակից և հաղորդ լինելը):

Մուսուլմանները հավատում են, որ Ռամադանն այն ամիսն է, երբ Մուհամմադ մարգարեն ավելի քան 1400 տարի առաջ հայտնություն է ստացել իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի առաջին սուրահները (հատվածները):

Ինչու՞ է Ռամադանն ամեն տարի տարբեր օրերի նշվում

Ամեն տարի Ռամադանը սկսվում է 10-12 օր շուտ՝ անցյալ տարվա համեմատ: Դա պայմանավորված է նրանով, որ իսլամական օրացույցը հիմնված է լուսնային օրացույցի վրա՝ 29 կամ 30 օր տևողությամբ ամիսներով:

Այս տարի Մեքքայում պահքի առաջին օրը հավանաբար կլինի հինգշաբթի՝ մարտի 23-ին՝ կախված նորալուսնի տեսանելիությունից:

Ուշագրավ է, որ օրինակ 2030 թվականին Ռամադանը կտոնեն երկու անգամ՝ հունվարի 5-ին և դեկտեմբերի 25-ին: Սա ևս բացատրվում է լուսնային և արեգակնային օրացույցերի տարբերությամբ:

Այս ժամանակահատվածում մուսուլմանները միմյանց ողջունում են «Ramadan Mubarak» կամ «Ramadan Kareem» արտահայտություններով՝ մաղթելով օրհնված և առատաձեռն ամիս:

Մուսուլմականան մեծամասնություն ունեցող այլ երկրներում, բացի վերոնշյալ արտահայտություններից, կիրառվում են նաև ողջույնի և բարեմաղթանքների այլ տարբերակներ, ինչպես ներկայացված է ստորև:

Նախորդ Լուրը

Շուտով արաբական երկրների միջև մրցավազք է սկսվելու Սիրիան վերականգնելու հարցում. արաբագետ

Հաջորդ Lուրը

Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումն ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի առևտրատնտեսական միջավայրի վրա. փորձագետ

Այլ Լուրեր

Հայաստան

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

07/01/2026
Անվտանգություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին

07/01/2026
Թուրքիա

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կվերանորոգի Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին

07/01/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումն ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի առևտրատնտեսական միջավայրի վրա. փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի հրաձիգները չեն մասնակցի Հայաստանի մրցաշարին

07/01/2026

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

07/01/2026

Իմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է. հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառն իր մարզահագուստի վրա փակելու ու տուգանվելու մասին

07/01/2026

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ է մատուցում Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներին

07/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)