Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հրավեր է ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) մասնակցելու համար, որը կկայանա սույն թվականի նոյեմբերին Բաքվում:

Ինչպես հայտնում է իրաքյան պետական լրատվամիջոցը, հրավերը փոխանցել է Իրաքում Ադրբեջանի դեսպանը:

Հանդիպման ժամանակ Իրաքի նախագահն ընդգծել է «երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ծավալների ընդլայնման կարևորությունը՝ հատկապես տնտեսության, ներդրումների, զբոսաշրջության և օդային տրանսպորտի ոլորտներում»:

Իր հերթին Ադրբեջանի դեսպանը մեծ գնահատանքի է արժանացրել Իրաքի նախագահի շահագրգռվածությունը երկու երկրների միջև հարաբերությունների, հաղորդակցության զարգացման համար՝ ավելացնելով, որ Ադրբեջանը ևս ցանկանում է ամրապնդել Իրաքի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here