Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախաձեռնած օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է խորհրդարանում կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

Քննարկմանը զուգահեռ խորհրդարանի դիմաց տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում ցուցարարներ են բերման ենթարկվել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորդրարանում պատգամավորների միջև ծեծկռտուք էր բռնկվել: Ընդդիմադիր խորհրդարանական Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեին։

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը կշարունակվի:

Հիշեցնենք, որ օրենքը վերաբերվելու է օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների գործունեությանը։ Օրինագծի համաձայն՝ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները ստիպված կլինեն մուտք գործել «օտարերկրյա գործակալների» ռեեստր։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here