Թեհրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստի պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով սահմանների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությանը:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա՝ երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here