Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ: Տեղեկությունը փոխանցում է ISNA լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը, սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ռայիսին ընդգծել է, որ Իրանն ու Պակիստանը, զինված ուժերի համագործակցության խորացմամբ, կարող են նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

Պակիստանի բանակի հրամանատարն էլ ընդգծել է սահմանային համագործակցության համակարգման կարևորությունը՝ կանխելու ահաբեկիչների կողմից երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնելը:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի նախագահը մեկնել էր Պակիստան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here