14-01-2026 / 22:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ԱԳՆ. «Հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը կախված է Հայաստանի քայլերից»

2019/11/29 09:08
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը ինչպես նաև նշվում են 2020թ.-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը:

Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման մեր նպատակը պահպանվում է: Այս առումով Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից  Ցյուրիխյան արձանագրությունների առկախման, 2015թ. փետրվարին խորհրդարանից հետ կանչելու և 2018թ մարտի 1-ին՝ նախագահական ընտրությունից մեկ օր առաջ, դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից: Ամեն դեպքում, հնարավոր զարգացումները կարող են մնայուն և շարունակական լինել, եթե Հվ. Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր արվեն: Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելն էական է»:

Փաստաղթղթում առանձին գլխով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «1915-ի դեպքերը» խորագրով հատվածում նշվել է, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի ներկայացուցիչների պալատը, Պորտուգալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի օր էր հռչակել:

Տեքստում նշվել են ցեղասպանության ժխտողականության թուրքական թեզերը՝շեշտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրավական դաշտում Թուրքիայի «ձեռքբերումները»՝ նշելով. «Մեր երկիրը վճռական է շարունակելու 1915թ դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքիորոշումը և ապագային միտված կառուցողական մոտեցումը: Այս առումով Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի եթե վերջինը Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։

Նախորդ Լուրը

Թբիլիսիում ցուցարարները Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել

Հաջորդ Lուրը

Թուրքիայում ներմուծումն աճել է

Այլ Լուրեր

Թուրքիա

ՌԴ-ն մեծացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները

14/01/2026
Վրաստան

ԵՄ անդամակցությունը հնարաոր է, եթե Բրյուսելում իրավիճակը փոխվի․ Կոբախիձե

14/01/2026
Ադրբեջան

Գերիները, նախնական զննությամբ, առողջական խնդիրներ չունեն

14/01/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում ներմուծումն աճել է

Comments 3

  1. Pingback: Թուրքիայի ԱԳՆ. «Հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը կախված է Հայաստանի քայլերից» | Լրագիր
  2. Pingback: Թուրքիայի ԱԳՆ. «Հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը կախված է Հայաստանի քայլերից» | Yerevan press
  3. Pingback: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին | Yerevan press

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն մեծացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները

14/01/2026

ԵՄ անդամակցությունը հնարաոր է, եթե Բրյուսելում իրավիճակը փոխվի․ Կոբախիձե

14/01/2026

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս

14/01/2026

Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ-ում ցմահ դատապարտված սիրիացի վարձկաններին

14/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)