25-05-2026 / 11:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել 13 տարի անց

2022/01/21 11:54
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հունվարի 20-ին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը և Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը առաջինն է վերջին 13 տարիիների ընթացքում, որը հանրայնացվել է:

Լապիդի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն զանգահարել է, որպեսզի տեղեկանա Իսրայելի արտգործնախարարի առողջական վիճակի մասին՝ COVID-19 ախտորոշումից հետո։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե մոտ ապագայում հնարավոր է Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը այցելի Թուրքիա: Իսրայելական կողմը իր հերթին հաստատել էր, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում Հերցոգի հնարավոր այցի կազմակերպման հետ կապված, սակայն դեռ «հստակ որոշում չկա, որ այցը կկայանա»:

Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ շուրջ մեկ տասնամյակ:

Երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում պաղեստինցիներին: Իսրայելական զորքերը հարձակվել էին նավի վրա՝ թույլ չտալով, որ այն անցնի Գազայի հատված: Նավի ուղևորները փորձել են դիմակայել իսրայելցի զինվորներին: Ի պատասխան՝ զինվորները կրակ են բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:

Այս միջադեպից հետո երկկողմ հարաբերությունները դանդաղորեն բարելավվում էին, բայց կրկին խզվեցին 2018-ին, երբ Միացյալ Նահանգները իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխեց: Այս ամենից հետ Թուրքիան ևս մեկ անգամ հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից՝ դրդելով Իսրայելին պատասխան քայլեր ձեռնարկել:

Երկկողմ հարաբերությունների բարելավման խոչընդոտներից է  նաև Իսրայելի մասնակցությունը գազամուղի կառուցման աշխատանքներին, որն իսրայելական գազը պետք է հասցնեի Եվրոպա: Թուրքիան կտրականապես դեմ է եղել այս նախագծին և գազամուղի կառուցման համար  առաջադրել է իր սեփական տարածքային հավակնությունները:

Նախորդ Լուրը

Reuters. Ռուսաստանը և Ուկրաինան դեմ չեն բանակցություններում Թուրքիայի միջնորդությանը

Հաջորդ Lուրը

Հութիների հարձակման առնչությամբ Իսրայելի վարչապետը և Աբու Դաբիի թագաժառանգը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կժամանի Հայաստան

25/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ

25/05/2026
Թուրքիա

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026
Հաջորդ Lուրը

Հութիների հարձակման առնչությամբ Իսրայելի վարչապետը և Աբու Դաբիի թագաժառանգը հեռախոսազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կժամանի Հայաստան

25/05/2026

ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ

25/05/2026

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)