Նոյեմբերի 8-ի գիշերը 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Միանե շրջանում: Նախնական տվյալներով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 312-ը:

Իրան ճգնաժամների կառավարման կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ ավելի քանի 30 բնակելի տուն ավերվել է։ Մեծ թվով փրկարարներ են ուղարկվել դեպքի վայր։

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ Կապան, Մեղրի, Գորիս, Եղեգնաձոր, Վայք, Արարատ և Երևան քաղաքներում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին նույնպես Իրանում տեղի էր ունեցել երկրաշարժ՝ 6.3 բալ ուժգնությամբ, որի հետևանքով տուժվել էր 646 մարդ։

1 COMMENT

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here