30-07-2026 / 11:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուն Թրամփի հետ Իրանի դեմ ճնշումների ավելացման տարբերակներ է քննարկել

2026/07/30 10:13
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Հուլիսի 29-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: 90 րոպեանոց զրույցի հիմնական թեման եղել է Իրանը: Այս մասին հայտնում է Axios-ը։

Լրատվամիջոցը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Իրանի դեմ հետագա գործողությունների երեք հիմնական տարբերակները: Դրանք են՝ Իրանի հետ համաձայնագրի կնքումը, ծովային շրջափակման շարունակումն ու տնտեսական ճնշման ավելացումը, ինչպես նաև ռազմական հարվածների վերսկսումն ու ինտենսիվացումը: Իսրայելի վարչապետը Թրամփին հայտնել է, որ թերահավատորեն է վերաբերվում Թեհրանի հետ որևէ համաձայնության հասնելու հեռանկարին։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը մտահոգություն է հայտնել էներգետիկ շուկաների և գլոբալ տնտեսության վրա պատերազմի ազդեցության վերաբերյալ ։ Նեթանյահուն պատասխանել է, որ Իրանն օգտագործում է իր միակ լծակը՝ Հորմուզի նեղուցը, որպեսզի ԱՄՆ-ից զիջումներ կորզի: Իսրայելի վարչապետը հավելել է, որ Թեհրանի տնտեսության վրա ճնշումն ավելացնելու այլ եղանակներ ևս կան, քանի որ երկրում արդեն նկատվում են վառելիքի պակաս, հերթեր լիցքավորման կայաններում և բնակչության դժգոհություն:

Հանդիպման ընթացքում Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Սիրիայի քարտեզը՝ ցույց տալով, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները բազմակի անգամ գերազանցում են Իսրայելի վերահսկած տարածքներին: Վարչապետը պարզաբանել է, որ իսրայելական զորքերը կմնան Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ջիհադական խմբավորումների սպառնալիքը:

Բացի այդ, Նեթանյահուն հայտարարել է, որ լրջորեն մտադիր է առաջիկա 10 տարում ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրամադրվող ուղղակի ռազմական օգնությունը հասցնել զրոյի՝ ձգտելով հասնել պաշտպանական լիակատար ինքնուրույնության: Նա իսրայելական ռազմարդյունաբերական ընկերություններին հանձնարարել է մեկ տասնամյակի ընթացքում մշակել սեփական ժամանակակից կործանիչը, որպեսզի երկրի ՌՕՈւ-ն պահպանի հզորությունը անգամ F-35-ների մատակարարման հնարավոր դադարեցման դեպքում:

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԹրամփԻսրայելԻրանՆեթանյահու
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

Հաջորդ Lուրը

ԱԹՍ հարձակումների պատճառով Wildberries-ը պահեստներ է փնտրում Ղազախստանում

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հարձակման հետևանքով Ուկրաինայում առնվազն 8 մարդ է զոհվել

30/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

30/07/2026
Հաջորդ Lուրը

ԱԹՍ հարձակումների պատճառով Wildberries-ը պահեստներ է փնտրում Ղազախստանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

30/07/2026

Ռուսաստանի հարձակման հետևանքով Ուկրաինայում առնվազն 8 մարդ է զոհվել

30/07/2026

ԱԹՍ հարձակումների պատճառով Wildberries-ը պահեստներ է փնտրում Ղազախստանում

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)