Ֆրանսիայի զինված ուժերի ավելի քան 1700 զինծառայող մասնակցում է երկրի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների մարման աշխատանքներին: BFMTV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ զինվորականները տարբեր առաջադրանքներ են կատարում, այդ թվում՝ աջակցում են հրդեհաշիջմանը, իրականացնում են օդային դիտարկում, մատակարարում են անհրաժեշտ սարքավորումներ, ստեղծում են հակահրդեհային գոտիներ և օգնություն ցուցաբերում բնակչությանը:
Ֆրանսիայի պատմության մեջ ամենամեծ հրդեհի մարման նպատակով Ժիրոնդայի շրջան են ժամանել փրկարարական ծառայության շուրջ 2500 աշխատակիցներ, այդ թվում՝ Շվեյցարիայից:








