Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ խոշոր տերությունների հակամարտություններին միջամտելու հավակնոտ հայտարարություններ կամ մտադրություններ անել: Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
Լրագրողները վարչապետին հարց էին ուղղել այն մասին, թե արդյոք Երևանը կարող է միջնորդ դառնալ ու նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության թուլացմանը՝ հաշվի առնելով երկու կողմերի հետ էլ ունեցած լավ հարաբերությունները:
«Հայաստանը փոքր ու համեստ երկիր է, և մենք չենք կարող նման հավակնոտ հայտարարություններ ու մտադրություններ ունենալ։ Անգամ խոշոր երկրների վեճերի մեջ մտնելու միտքն արդեն իսկ ճիշտ չէ», – ընդգծել է Փաշինյանը։







