Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ծովերի և լճերի հարցերով փոխտնօրեն Ահմադրեզա Լահիջանզադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության Թեհրանի կոնվենցիայի 7-րդ նիստի շրջանակում ադրբեջանական պատվիրակության հետ ունեցած քննարկումներին։ Նա հայտնել է, որ Իրանը և Ադրբեջանը, որպես ընդհանուր սահման ունեցող հարևան երկրներ, կարող են արդյունավետորեն համագործակցել Կասպից ծովի շուրջ։
Ըստ նրա՝ Թեհրանի և Բաքվի միջև Կասպից ծովի շուրջ համագործակցությունը կլինի խիստ արդյունավետ։
«Թեհրանի կոնվենցիայի նիստի ժամանակ մենք բովանդակալից քննարկումներ ենք անցկացրել և կարծիքներ ենք փոխանակել Ադրբեջանի հետ կենսաբազմազանության, համատեղ հետազոտությունների, ինչպես նաև սահմանային պահպանվող տարածքների, գետերի և ճահճուտների, այդ թվում՝ անդրսահմանային ջրային մարմինների, ինչպիսին է Արաքս գետը, վերաբերյալ», – նշել է Լահիջանզադեն։







