ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և նշել, որ պրոցեսը չի կանգնել։ Այս մասին հայտնում է Radar.am-ը:
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, և մենք մշտապես դա ասել ենք։ Կարգավորումը կապում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնելիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, մոտ ապագայի խնդիր է»,- նշել է նա։ Սիմոնյանը նաև հավելել, որ «Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում, որոնք կապեր վերականգնելուն են միտված»։
«Մենք հանդիպումներ ենք ունենում, մեր գործարարներն են գնում այնտեղ»,- ասել է ԱԽ քարտուղարը և նշել, որ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չի տեսնում։







