Կիևը ձգտում է Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալ՝ պնդելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն ռուսական բալիստիկ հրթիռային հարվածներից պաշտպանվելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն տեղեկացրել է Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու իր մտադրության մասին։ Euronews-ի հաղորդմամբ՝ Զելենսկին հայտնել է, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ։
Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա յուրաքանչյուր խոշոր հարվածի ժամանակ օգտագործում է 30-40 բալիստիկ հրթիռ և ամեն ամիս իրականացնում է առնվազն երեքից հինգ նման լայնածավալ հարձակում։
«Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը համարվում է աշխարհի ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը։ Բաց աղբյուրների համաձայն, այն կարող է ապահովել պաշտպանություն մոտեցող բալիստիկ հրթիռներից մոտավորապես 15-20 կմ հեռավորության վրա։








