10-10-2026 / 09:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

2026/09/26 17:00
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի մի շարք ընտանիքներ 2026–2027 ուսումնական տարվա մեկնարկից հետո դեռ չեն կարողացել իրենց երեխաներին գրանցել հայկական դպրոցներում։ Այս մասին հայտնել է «Ակոս» շաբաթաթերթը։

Թեև Թուրքիայի կրթության նախարարությունից փոխանցվել է, որ «հյուր աշակերտների» վերաբերյալ նոր սահմանափակում չկա, դպրոցները պաշտոնական գրավոր պարզաբանում չեն ստացել։

«Ակոս»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացի Հ. Կ.-ն պատմել է, որ իր հնգամյա դուստրը ծնվել է Ստամբուլում, բայց հայկական դպրոց ընդունվել չի կարողացել։ Նրա խոսքով՝ ընտանիքն ունի Թուրքիայում բնակության և աշխատանքի օրինական թույլտվություններ, իսկ դպրոցների տնօրեններն ընդունելությունը մերժելիս հղում են անում տեսուչների բանավոր ցուցումներին։

«Մյուս երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ իմ երեխան տանն է սպասում։ Պաշտոնյաների հավաստիացումը, թե խնդիր չկա, դպրոցների դռների մոտ ստեղծված իրավիճակը չի լուծում»,- ասել է մայրը։ Նա նշել է, որ եթե հարցը չկարգավորվի, ընտանիքը ստիպված կլինի վերադառնալ Հայաստան, որպեսզի երեխան չզրկվի կրթությունից։

Թուրքիայում գործող կարգավորման համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են դպրոցներում սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով՝ առանց ավարտական վկայական ստանալու իրավունքի։ Հայկական դպրոցներն այս կարգով շուրջ 14 տարի ընդունել են Հայաստանից երեխաների։ «Ակոս»-ի տվյալներով՝ անցած ուսումնական տարում նրանց թիվը 50 էր։ Սակայն, նախորդ ամիս փոքրամասնությունների դպրոցներում ստուգումներ անցկացրած տեսուչները, ըստ պարբերականի, տնօրեններին բանավոր հայտնել են, որ այլևս չպետք է ընդունեն «հյուր աշակերտների», իսկ արդեն սովորողներին անհրաժեշտ է տեղափոխել պետական կամ մասնավոր դպրոցներ։ Օգոստոսի վերջին Թուրքիայի կրթության նախարարության հետ քննարկումներից հետո փոխանցվել էր, որ նոր կարգավորում չի ընդունվել և դպրոցները շարունակում են աշխատել գործող կանոնների համաձայն։ Դպրոցներին, այդուհանդերձ, պաշտոնական գրություն չի ուղարկվել, ինչի պատճառով որոշ տնօրեններ դեռ խուսափում են նոր աշակերտների գրանցումից։

Tags: ԹուրքիաՀայաստանՍտամբուլ
Նախորդ Լուրը

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

Հաջորդ Lուրը

Նավթի գինը բարձրացել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ձգձգման ֆոնին

Այլ Լուրեր

Կարևոր

Թբիլիսիում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացի

09/10/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն ՌԴ-ին և Ուկրաինային կոչ է արել թույլ չտալ, որ Սև ծովը վերածվի պատերազմի նոր ճակատի

09/10/2026
Իրան

Թուրքմենստանում հանդիպել են Փաշինյանն ու Փեզեշքիանը

09/10/2026
Հաջորդ Lուրը

Նավթի գինը բարձրացել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ձգձգման ֆոնին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)