Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ուրանի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՊԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածը մտադիր էր իր մոտ պահվող ուրան-238-ն օտարերկրյա քաղաքացուն վաճառել 700 հազար դոլարով։
Ձերբակալությունն իրականացրել են պետական անվտանգության ծառայության հակահետախուզության և հատուկ գործողությունների ստորաբաժանումների աշխատակիցները։
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Տեղեկացնենք, որ ուրանը ռադիոակտիվ նյութ է, որի շրջանառությունը ենթակա է պետական խիստ վերահսկողության, իսկ առանց համապատասխան թույլտվության վաճառքն արգելված է։








