12-10-2026 / 10:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

2026/10/12 09:56
ԱՄՆ, Անվտանգություն, Միջազգային, ՌԴ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը պատրաստ է պահպանել նման պայմանավորվածությունը, եթե դրան հետևի նաև Մոսկվան։ Ռուսաստանի կողմից հայտարարության վերաբերյալ արձագանք դեռ չի եղել։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «BBC»-ն։

Զելենսկին սկզբում նշել է, որ Թրամփի հայտարարությունն իր համար անակնկալ էր, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին։ Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով՝ Թրամփի հայտարարությունից հետո ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի էլեկտրակայաններից մեկին՝ առաջացնելով հոսանքազրկումներ։ Հարվածներ են հասցվել նաև Խարկովի մարզի էներգետիկ օբյեկտներին։

Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցման առաջարկին աջակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան և Եվրամիությունը։ Սակայն Թրամփի վարչակազմի՝ ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակումները ժամանակավորապես մեղմելու որոշումը քննադատության է արժանացել ինչպես եվրոպացի պաշտոնյաների, այնպես էլ ԱՄՆ մի շարք օրենսդիրների կողմից։ Նրանք կարծում են, որ այդ քայլը կարող է լրացուցիչ եկամուտներ ապահովել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։

Tags: Ուկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
ԱՄՆ

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին է հայտնել

12/10/2026

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)