ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել քննարկել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հույս ունեմ, որ այսօր կկարողանանք լավ քննարկում ունենալ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ»,- Պուտինին ասել է Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հանդիպման ընթացքում որևէ համաձայնություն ձեռք չբերվի, կարևոր է քննարկել հաջորդ քայլերը, քանի որ «աշխարհը սպասում է դրանց»։
Ուիթքոֆը Պուտինին է ներկայացրել նաև խաղաղության հնարավոր համաձայնագրի վերաբերյալ մի շարք նոր առաջարկներ։
Ռուսաստանի նախագահն իր հերթին ցանկություն է հայտնել քննարկել հաջորդ ամիս Չինաստանում Թրամփի հետ հնարավոր հանդիպումը։ Կրեմլի առաջարկով՝ այդ հանդիպմանը կարող է մասնակցել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Պուտինն առաջարկել է աջակցել նաև Իրանի հարցում։ Նա նշել է, որ Ռուսաստանը տասնամյակների հարաբերություններ ունի Իրանի հետ և բազմիցս առաջարկել է դրանք օգտագործել՝ ԱՄՆ-ի մտահոգություններին, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, արձագանքելու համար։
Պուտինը նաև առաջարկել է ԱՄՆ-ին մեծ քանակությամբ պարարտանյութ մատակարարել՝ ամերիկացի ֆերմերներին աջակցելու նպատակով։
Նշենք, որ Պուտինն ու Ուիթքոֆը հանդիպել են հոկտեմբերի 21-ին, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում։ Սա նրանց միջև իններորդ հանդիպումն է։







