16-01-2026 / 07:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան սահմանափակել է Սիրիայի քրդական բնակավայրերի ջրամատակարարումը

2020/07/08 13:50
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Թուրքիան սահմանափակում է Եփրատ գետից դեպի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ ջրամատակարարումը։ Այդպիսով Արաբական Հանրապետության հարյուրավոր բնակիչներ զրկվում են էլեկտրաէներգիայի և գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող ջրի պաշարներից։

Սիրիական խոշորագույն Տաբկա ջրամբարում ջրի մակարդակի նվազման հետևանքով  սահմանափակվել է նաև էներգամատակարարումը, ինչի պատճառով տուժել են հարյուրավոր բնակավայրեր։

Թեմային անդրադարձած «Ալ Արաբիա» համաարաբական հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թուրքիան բարդ հարաբերությունների մեջ է հատկապես Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների քուրդ բնակչության հետ։ 2019թ․ Թուրքիան այդ տարածաշրջանի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ ձեռնարկել էր «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը։

Նշենք, որ 2020թ․ մարտին մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ էին Թուրքիային զերծ մնալ Սիրիայի հյուսարևելյան շրջանների ջրամատակարարումը դադարեցնելուց, քանի որ ջրի պակասը, ի թիվս այլոց, կարող է խոչընդոտել տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարին։

Հիշեցնենք, որ Թուրքիան, Սիրիան և Իրաքը դեռևս 1950-ական թվականներին սկսեցին մշակել հատուկ նախագծեր՝ Եփրատի ջրերը համատեղ օգտագործելու նպատակով։ 1960-ականների կեսերին Թուրքիան և Սիրիան համատեղ կառուցեցին Քեբան և Տաբկա ջրամբարները, իսկ 1973թ․ դրանք շահագործման հանձնվեցին։

Սակայն շահագործման ընթացքում դեպի Սիրիա և Իրաք ուղարկվող ջրի ծավալները սկսեցին նվազել, ինչը հիմք դրեց կողմերի միջև տարաձայնություններին։ 2009թ․ Թուրքիայի և Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի միջև կնքվեցին նոր պայմանագրեր, որոնք վերաբերում են նաև Եփրատի ջրերի օգտագործմանը։

Նախորդ Լուրը

Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին

Հաջորդ Lուրը

ՀՀ անձնագիրը պահպանել է իր դիրքը անձնագրերի համաշխարհային ինդեքսում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար․ Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողականությանը

15/01/2026
Թուրքիա

«Հուսով ենք, որ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը». Ֆիդան

15/01/2026
Թուրքիա

Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի հետ․Փաշինյանը վարձկաններին վերադարձի մասին

15/01/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ անձնագիրը պահպանել է իր դիրքը անձնագրերի համաշխարհային ինդեքսում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վիքիպեդիան նշում է հիմնադրման 25-ամյակը

15/01/2026

ՀՀ ՄԻՊ–ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 հայ գերիների հետ

15/01/2026

Iran Human Rights. Իրանում շարունակվող հակակառավարական բողոքների ընթացքում առնվազն 3428 ցուցարար է զոհվել

15/01/2026

Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան

15/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)