Region monitor-ը ներկայացնում է Արսեն Խորասանջյանի հոդվածը Եվրախորհրդարանի 3 պատգամավորների՝ Հայստանը Արցախին կապող 3-րդ ճանապարկի կառուցումը դատապարրտող հայտարարության վերաբերյալ։ Եվրապատգամավորների որոշ կենսագրական «հետաքրքիր» տվյալներ պարունակող հոդվածի հիմնական մասերը ստորև․
«2020թ. հունիսի 10-ին Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (տես` https://www.europarl.europa.eu/delegations/ro/dsca/product/20200610DPU25946): Այդ երեք պատգամավորներն են` Էստոնիայից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Խորվաթիայի ներկայացուցիչ Զելյանա Զովկոն, և Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն
Համատեղ հայտարարությամբ կոշտ ձևակերպումներով դատապարտում են Հայաստանը և Հարավային Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցումը։
Ինչպես ռումինացիներն են ասում` առանց որևէ պատճառի երեք պատգամավորներին անհանգստացրել է Հարավային Կովկասի հայերի կյանքն ու ճակատագիրը: Իսկ ի՞նչ է պատահել, մենք մեզ հարց տվեցինք: Համացանցում փնտրել ենք «կենսագրական բացատրություններ»: Առաջին երկու ականավոր եվրապատգամավորներն ունեն «հաջողություններով» լի մասնագիտական կենսագրություններ: Միացյալ Նահանգներում կրթությունը, Ֆուլբրայթի կրթաթոշակը, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Կանադայում, Ղազախստանում և Իսրայելում դեսպանի ու Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնները հասանելի չեն հետխորհրդային տարածքի ցանկացած կնոջ համար, ինը եղել է Մարինա Կալյուրանդի պարագայում:
Նույքան լավ դիրք է գրավում նաև երկքաղաքացիություն ունեցող Բոսնիա և Հերցեգովինայից խորվաթացի Զելյանա Զովկոն, որը մինչ Բրյուսել հասնելը հանդիսացել է Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանը Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, որոնք չափազանց կարևոր պաշտոններ են ինչպես Բոսնիայի, այնպես էլ Խորվաթիայի համար, որն արդեն ԵՄ անդամ է:
Մեր Տրայան Բասեսկուի (Ռումինիայի նախկին նախագահ-խմբ․) մասին, որը հայտնի է «գլխարկով կայսր» մականվամբ, համացանցում մանրամասներ ենք վերընթերցել։ Դրանցից շատերը մոռացել էինք, մնացածների մասին նույնիսկ չգիտեինք էլ:
Այսպիսով: Իսկ իրականում ո՞ր մեղուն է խայթել նրանց կամ ինչո՞ւ … Մի՞թե նրանք այդքան անհանգստացած են այն բանից, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մի խղճուկ ճանապարհի պատճառո՞վ: Եվ սառը դատելով շրջանային և տարածաշրջանային իրավիճակը՝ այսինքն, ինչ կատարվում է Կովկասում և Ռումինիայում, մենք լույսի շող տեսանք, ինչպես շատ անգամներ, երբ Բաքվի իշխանությունները իրենց երկրի պաշտոնական դիրքորոշումը հաստատող քարոզչական կամ ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում։ Երկիր, որը վերջին 30 տարիների ընթացքում դարձել է Ռումինիայի լավ ընկերուհին և ռազմավարական գործընկերը: Այս հարազատության կնքահայրը տրանսպորտի նախկին նախարար, Բուխարեստի նախկին քաղաքապետ, ապա՝ Ռումինիայի նախկին նախագահ, «գլխարկով կայսր», դժվար մոռացվող և մշտապես առաջին պլանում գտնվող Տրայան Բասեսկուն է։
Նույնիսկ նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն զերծ չի մնացել այդ հարազատությունից իր հետազոտական Ինստիտուտի հետ միասին։ Ու նաև այլ պետությունների ղեկավարների հետ, որոնք Բեռլինի միջոցով փոխանցված ադրբեջանական փողերի հաշվին ամեն տարի մեկնում են Բաքու և որոնց թողտվությամբ, Բուդապեշտում հայ սպայիհրեշավոր սպանության հեղինակ ադրբեջանցի սպան արտահանձնվեց Ադրբեջանին ու այնտեղ ընդունվեց որպես ազգային հերոս։ Այն Ադրբեջանում, որն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ և կարող է իրեն թույլ տալ այն, ինչ ուզում է։
Հիշեցինք նաև Բաքվի ղեկավարի հետ հարաբերություններում անցյալի այլ պահեր. համատեղ այցեր, ոչ միայն «սալամ ալեյքում»-ներով և սալամներով փոխանակումներ, տնտեսական համաձայնագրեր և փոխանակումներ, քիչ թե շատ գաղտնի:
Ինչպես նաև հուշարձանի բացումը և Բուխարեստում Թեյ թաղամասում պուրակի անվանակոչումն Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր անունով։
Ինչպես ասում են, վաղեմի ու երկար բարեկամություն, բրավո՛: Եվ կարևոր չէ` սիրում է Տրայան Բասեսկուն հայերին, թե ոչ: Կարևոր չեն ցեղասպանության վերաբերյալ հայերի հասցեին կամ Ղարաբաղի հետ կապված Բաքվում հնչեցրած հայտարարությունները, և անգամ կարևոր չեն Վարուժան Ոսկանյանին ուղղված անհիմն մեղադրանքների խոզության աստիճանը. որը, ինչպես պարզվեց, միայն մանյովր էր՝ կանխելու եվրահանձնակատարի պաշտոնում Վարուժան Ոսկանյանի նշանակումը։
Նանայում բռնագանձված նրա (Բասեսկուի) ունեցվածքի մասին արդեն մոռացել ե՞նք և Ազգային անվտանգության արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող ազգային խորհրդի առաջադրած մեղադրանքների մասի՞ն՝ Ազգային անվտանգության հետ Պետրով մականվամբ համագործակցության մասին:
Մարդ, ով մշտապես բազմաթիվ խնդիրներ ունի, անընդհատ էթիկա և բարոյականություն է սովորեցնում և խորհուրդներ է տալիս ի բարօրություն ռումին ազգի:
Հայաստանի և Ղարաբաղի միջև ճանապա՞րհ: Ո՞ր ճանապարհը, ի՞նչ ճանապարհ, այդ երբվանից է, որ այս երկու ականավոր եվրոպական «դիվանագիտուհիները» և գլխարկով մեր կայսրը չեն կարողանում գիշերը հանգիստ քնել իրենց վրդովմունքի պատճառով:
Հասկանալի է, որ այս ամենը գալիս է Բաքվի իշխանություններից:
«Շահն է պահում ֆեսը», ասում է մի ռումինական ասացվածք, թեև ֆեսը ռումինացիների ազգային հագուստի մաս չէ: Ավանդաբար նրանք գլխարկ կամ մորթյա գլխարկ, եզրավոր գլխարկ կամ բերետ են կրում, իսկ մեր ժամանակներին ավելի մոտ, կոմունիզմն ավանդեց ընկերական կեպին: Բայց սա արդեն «այլ գլխարկ» է: Մեկ այլ ժողովրդական ասացվածք: Կարող ենք այն նաև ֆես անվանել: Իմ սերնդակիցները տեսել են 50-ական թվականները, երբ ծնվում էր Ռումինիայի ապագա նախագահ Տրայան Բասեսկուն։ Ժամանակաշրջան, երբ բուրժուական եզրավոր գլխարկից անցան աշխատանքային կեպի: Ֆեսն արդեն դառնում էր պատմության մի մասը. գեներալ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, դառնալով Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ, պաշտոնապես արգելեց կրել ֆես մոտավորապես 30-ական թվականներին: Ֆեսն անհետացավ, շահերը մնացին: Ճիշտ այնպես, ինչպես ռազմավարական կամ քաղաքական շահերը, և հաճախ անձնական շահերն այսօր դեռևս կարող են գործել: Կամ անցյալի շատ պահեր դառնում են պատմություն: Սակայն ոչ թե այն մասին, թե ինչ են տղամարդիկ կրում գլուխներին Ռումինիայում կամ Բրյուսելում, երեկ կամ այսօր, այլ ուզում էինք ներկայացնել մեր որոշ նկատառումները «շահն է պահում ֆեսը» ասացվածքի մասին:
Որտեղի՞ց սկսեցի:
2020թ. հունիսի 10-ից: Երբ Բրյուսելում Եվրախորհրդարանի երեք անդամներ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ:
Շա՞հն է պահում ֆեսը:
Այո: Իհարկե, և հատկապես Տրայան Բասեսկուի պարագայում, որևէ բան, որ նա արել և անում է այս կյանքում, չի կարող առանձնացվել ֆեսից: Ինչպիսին էլ նա լինի, կարևոր չէ: Եթե կա ֆես …. Շահ ունես: