04-12-2025 / 22:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ուշագրավ ուղերձները Հայաստանին

2021/01/27 23:04
Իրան, Հայաստան, Տեսակետ

Իրանի ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆն այսօր Երևանում ոսկերչական նրբությամբ ընտրված բառապաշարով մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Դրանցից, օրինակ՝ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ», «Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է, և այդ մասին նախկինում ևս հայտարարվել է», բավականաչափ կարևոր են և հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն։

Մակերեսային մոտեցման դեպքում կամ ձևական հարթությունում իրանական կողմի այս ուղերձները կարելի է դիտարկել նաև՝ որպես Բաքվում հնչած ոգևորիչ և հաղթանակի շնորհավորական հայտարարությունները հավասարակշռելու ձգտում։ Բայց, այդպես չէ։ Զուտ բովանդակային առումով վերոնշյալը կարելի է գնահատել որպես Իրանի կողմից ընդհանուր անվտանգային օրակարգի ձևավորման հիմնավոր առաջարկ, որի մասին հայաստանյան փորձագիտական դաշտում տևական ժամանակ է՝ խոսվում է։ Եվ սա, բովանդակային առումով նոր իրողություն է։

Առաջին հրադադարից հետո՝ արցախյան հակամարտության և պատերազմի ընթացքում, ճանաչելով «սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու» Ադրբեջանի իրավունքը, այնուամենայնիվ, համենայն դեպս երևացող մակարդակում, Իրանն այդպես էլ խոսքային մակարդակից չանցավ գործնականի… և մի պարզ պատճառով, որովհետև երբևէ խնդիրը որպես «կարմիր գիծ» չէր որակել։ Համենայն դեպս, ինքս նման հայտարարությունների երբևէ չեմ հանդիպել։ Բայց մի կարևոր նրբություն էլ՝ համատեղ անվտանգային օրակարգը ներկայում Հայաստանի համար հույժ կարևոր է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել։

Պատերազմում պարտությունից հետո Իրանը, որպես տարածաշրջանում դիրքերը զիջած տարածաշրջանային տերություն, «Ադրբեջանից ստանալու» և «Հայաստանին տալու» խնդիր ունի՝ առնվազն նախկին հնարավորությունները վերականգնելու նպատակով։ Ադրբեջանից ստանում է համատեղ տնտեսական ծրագրեր, Հայաստանին առաջարկում անվտանգային օրակարգ։ Իսկ նման պայմաններում Հայաստանը պետք է հնարավորինս նախաձեռնողական և ստեղծագործ լինի՝ իր կողմից առաջ քաշելով նոր տնտեսական երկկողմ օրակարգ, իսկ հնարավոր բազմակողմերում միասին աշխատելու պատրաստակամություն։ Մի կարևոր նրբություն էլ՝ ամենայն հավանականությամբ արդեն կես տարուց Իրանում կձևավորվի պահպանողականների կառավարություն, որն ավելի զգայուն է անվտանգային խնդիրների հանդեպ։

Իսկ նրանց քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին, անշուշտ, բավականաչափ իրատեսական հեռանկար ունեն հնարավոր տնտեսական նախագծերը, քանի որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու մասին քննարկումները բավականաչափ ակտիվացել են Իրանի ներսում նույնպես։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հաջորդ Lուրը

Ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)