30-07-2026 / 01:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմության հակաակցիային իշխանությունները ջավախքցիների՞ն են փորձում ներգրավել

2019/12/11 17:31
Վրաստան, Քաղաքականություն

Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։ Գրում է jnews.ge-ն:

Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ:

«Մեզ ասացին, որ 14-ին մեզ կտանեն Թբիլիսի, իսկ հետո հետ կբերեն: Նրանք մեզ սպառնացին, որ եթե չգնանք, ապա կզրկեն հավելավճարներից», — ասում է Ախալքալաքի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:

Ոմանց նույնիսկ չեն ասում ուղևորության իրական նպատակի մասին, բայց պնդում են մասնակցել:

«Այսօր մեզ ասացին, որ 14-ին Թբիլիսի էքսկուրսիա ենք գնում, կլինի համերգ, որից հետո հանդիպում ղեկավարության հետ: Գիտեմ, որ որոշ դպրոցներում անգամ ցուցակ են ներկայացրել, թե ովքեր պետք է անպայման գնան», — ասում է Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցիչը:

Ինչպես գրում է լրատվականը, բոլոր հարցվածները խնդրել են չհրապարակել իրենց անուններն ու աշխատավայրը՝ ղեկավարության հետ խնդիրներից խուսափելու համար։

Նինոծմինդայի շրջանի դպրոցներից հաստատել են դեկտեմբերի 14-ին Թբիլիսի ժամանելու փաստը՝ անուններ կամ հաստատություններ չհրապարակելու պայմանով։

Ինչպես պարզեցինք, Ծալկայի շրջանում ևս «հանրահավաքի մասնակից են հավաքում»՝ ասելով, որ դեկտեմբերի 14-ին գնալու են Ռուսթավի՝ միջոցառման:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մասշտաբային ցույց է նախատեսում: Իսկ դեկտեմբերի 12-ին բողոքի հերթական ակցիան է պլանավորել ընդդիմությունը։

Նախորդ Լուրը

Պոլսի Հայոց պատրիարք ընտրվեց Սահակ Մաշալյանը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
ԱՄՆ

ԻՀՊԿ-ն հարվածել է 3 նավթատարի և Հորդանանում ամերիկյան ռազմաբազային

29/07/2026
Միջազգային

Վրացի «MMA» մարտիկը ազգային արժեքների պաշտպանության շարժում է ստեղծում

29/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)