01-05-2026 / 05:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին

2021/04/20 09:27
Իրան, Հայաստան, Հասարակություն

Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակիցների թիվն այս տարի սահմանափակ է լինելու: «Արմենպրես»–ի հետ զրույցում Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետյանը նշեց, որ տարելիցին ուղղված աշխատանքները հարմարեցնում են երկրում ստեղծված իրավիճակի հետ:

«Թեհրանում, համաճարակով պայմանավորված, այս տարի չենք կարողանա ժողովրդական միջոցառումներ անցկացնել, հավաքներն արգելված են, դպրոցներն առցանց են աշխատում: Աշխատանքները հարմարեցնում ենք ստեղծված իրավիճակին: Ասեմ, որ միջոցառումներն այս տարի սկսվելու են ապրիլի 23-ին: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, կազմակերպվելու է մոմավառություն, սակայն յուրաքանչյուրն իր տանը, պատշգամբում: Այդ արարողությունը սոցիալական ցանցերով հեռարձակվելու է, փորձելու ենք սփռել, որպեսզի լայն հասարակությանը հասանելի լինի»,-նշեց Ալեքս Կարապետյանը:

Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում է նախատեսված Նահատակների հուշարձանի մոտ, որտեղ ներկաները ծաղիկներ կխոնարհեն ի հիշատակ նահատակվածների: Ալեքս Կարապետյանը նշեց, որ մասնակցությունը լինելու է սահմանափակ, ներկա են լինելու միայն ազգային իշխանության մարմինների մեկական ներկայացուցիչներ, որպեսզի հնարավոր լինի համաճարակի կանոնները պահպանել: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի սոցիալական ցանցերում:

«Այդ միջոցառման շրջանակում նախատեսված են ելույթներ: Ծրագրի վերջում հնչելու է պարսկերեն լեզվով հայտարարագիր: Մեր հայտարարության մեջ շեշտը դրվելու է Թուրքիայի ծավալապաշտության քաղաքականության, այդ երկրից տարածաշրջանի պետությունների ուղղությամբ եկող վտանգի վրա»,-ասաց Ալեքս Կարապետյանը:

Այս հիմնական միջոցառումներից զատ Իրանի 20-ից ավելի հայկական կազմակերպություններ կիրականացնեն նաև ապրիլքսանչորսյան իրենց ծրագրերը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն: 

Նախորդ Լուրը

Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները մտնում են անհրաժեշտ որոշումների նախագծերի համաձայնեցման փուլ

Հաջորդ Lուրը

Թուրքիան Սաուդյան Արաբիային դատապարտել է թուրքական ապրանքները բոյկոտելու համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Uncategorized @hy

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը դատապարտված է ձախողման․ Փեզեշքիան

30/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան Սաուդյան Արաբիային դատապարտել է թուրքական ապրանքները բոյկոտելու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)