10-07-2026 / 21:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը և Մարոկկոն ռազմական համաձայնագիր են ստորագրել

2021/11/25 12:07
Անվտանգություն, Կարևոր, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Նոյեմբերի 24-ին Իսրայելը և Մարոկկոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ռազմական և անվտանգային համագործակցության ոլորտում՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Ռաբաթ կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հայտնում է The Times of Israel-ը։

Կայքի հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախանշում է անվտանգային ու ռազմական համագործակցությունն Իսրայելի և Մարոկկոյի միջև «իր բոլոր դրսևորումներով»՝ «տարածաշրջանում առկա սպառնալիքներին և մարտահրավերներին» դիմակայելու համար։ Համաձայնագիրը նաև թույլ կտա Մարոկկոյին ավելի դյուրին ճանապարհով ձեռք բերել իսրայելական անվտանգության բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում օպերատիվ պլանավորման, հետազոտությունների ու զարգացման ոլորտում երկկողմ համագործակցության։

«Այս համաձայնագիրը շատ կարևոր քայլ է, որը մեզ հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել, համատեղ նախագծեր սկսել և խթանել իսրայելական արտահանումը դեպի Մարոկկո»,- նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Գանցը։

Գանցի խոսքով՝ այս համաձայնագիրն «աննախադեպ» է Իսրայելի համար։ Թեև Իսրայելը մի քանի անվտանգության հուշագրեր ունի դաշնակից երկրների հետ, սակայն, նրա խոսքով, Մարոկկոյի հետ գործարքն իր տեսակի մեջ առաջինն է արաբական երկրների մեծ մասի հետ:

Նշենք, որ Իսրայելը և Մարոկկոն կարգավորել են երկկողմ հարաբերություններն «Աբրահամյան արձանագրությունների» շրջանակում 2020 թվականի դեկտեմբերին: Իսկ ընթացիկ տարվա օգոստոսին Իսրայելի ԱԳ ղեկավար Յաիր Լապիդն այցելել էր Մարոկկո և մասնակցել Ռաբաթում Իսրայելի դեսպանատան բացման արարողությանը։

Նախորդ Լուրը

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հաջորդ Lուրը

«Էրդողանն իր երկիրը վերածել է բանտի». ամերիկացի վերլուծաբան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Մերձավոր Արևելք

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Հաջորդ Lուրը

«Էրդողանն իր երկիրը վերածել է բանտի». ամերիկացի վերլուծաբան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)