20-04-2026 / 23:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի պաշտոնական և հանրային դիրքորոշումը Ուկրաինայի հարցում

2022/02/25 21:31
Վրաստան, Քաղաքականություն

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարություններ են տարածել Վրաստանի վարչապետը, նախագահը, ԱԳՆ-ն և այլք։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում զարգացումներով, ինչպես նաև կոչ է արել միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի դե-էսկալացիայի համար։

• Փետրվարի 24-ին ընդդիմությունը դիմել էր նախագահին խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու համար, նախագահը ստորագրել է դիմումը։ Նիստն ամեն դեպքում, չի իրականացվելու, «Վրացական երազանքը» հայտարարել է, թե ընդդիմությունը շահարկում է Ուկրաինայի թեման ներքաղաքական օրակարգի համար։

• Փետրվարի 24-ին Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը թվիթերյան իր հաշվում գրել էր, որ Ուկարիանայում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն որքան հնարավոր է շուտ, հակառակ դեպքում` այն կվերաճի համաշխարհային ողբերգության։

• Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ազգային շահերն ու բնակչության շահերը։

• Վրաստանը չի պատրաստվում անցկացնել Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ «Որևէ անհրաժեշտություն չկա այս իրավիճակում անցկացնել ԱԱԽ նիստ։ Իմ ձեռագիրը չէ ԱԱԽ նիստ անցկացնել, PR կամ ինչ-որ շոու կազմակերպել…. Վրաստանին ոչինչ չի սպառնում»։ Այն հարցին, թե արդյոք նախատեսում է որպես սոլիդարություն այցելել Կիև, Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի օդային տարածքը հիմա փակ է։

• Վրաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերելու Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին։

• Իրակլի Ղարիբաշվիլիի դիրքորոշումը քննադատել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, նշելով՝ արդյո՞ք ստոկհոլմյան սինդրոմ է Ղարիբաշվիլիի մոտ։ Ինչ վերաբերում է Կիև գնալու հարցին, Գոնչարենկոն հիշեցրել է 2008թ., երբ Ուկրաինայի նախագահը գնացել էր Թբիլիսի։ Հակառակ պաշտոնական մոտեցմանը հանրային արձագանքն ու ակտիվությունը բավական մեծ է։

• Փետրվարի 24-ին մեծ ցույց է կազմակերպվել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

• Տարբեր խմբերում վրացիները սեփական տներում և հյուրանոցներում ապաստանելու առաջարկություններ են անում ուկրաինացիներին, ովքեր այժմ Վրաստանում են և օդային հաղորդակցության կասեցման պատճառով չեն կարողանում վերադառնալ Ուկրաինա։

• Մեծ է նաև դժգոհությունը սոցիալական ցանցերում, մարդիկ մեղադրում են իշխանությանը ոչ համարժեք արձագանքի համար։

Հասմիկ Մելիքսեթյան

Նախորդ Լուրը

Ասադը և Պուտինը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ «Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողի ենթադրյալ ներգրավվածության մասին տարածվող լուրն ապատեղեկատվություն է»

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

20/04/2026
Թուրքիա

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

20/04/2026
Հայաստան

ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի. Փաշինյան

20/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ «Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողի ենթադրյալ ներգրավվածության մասին տարածվող լուրն ապատեղեկատվություն է»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

20/04/2026

Լիբանան-Իսրայել բանակցությունները պետք է առանձնացվեն Իրանի հետ հակամարտությունից․ Լիբանանի նախագահ

20/04/2026

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

20/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)