21-04-2026 / 21:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մահմուդ Աբաս.«Պաղեստինը կտրականապես մերժում Է Թրամփի առաջարկած գործարքը»

2020/01/29 10:41
Uncategorized

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել Է, որ Թրափի պլանը «չի անցնի»:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, և մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել Է նա:

«Երուսաղեմը չի վաճառվում»,- հավելել Է նա՝ նկատի ունենալով այն, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից:

Ըստ որում, ըստ արաբական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման՝ Աբասը նախազգուշացրել Է, որ պատրաստ Է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել սոսկ մերձավորարևելյան «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ), միջնորդության պայմանով, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Մինչդեռ Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ:

Սպիտակ տան կայքում հրապարակված 180-Էջանոց փաստաթուղթը բաղկացած Է երկու մասից՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսական ասպեկտները հրապարակվել են տակավին անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի Է դարձել միայն այժմ:

Պլանի հիմքում ընկած Է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:

Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է Ամերիկայի ղեկավարը, ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), և միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաև զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրումներ


Նախորդ Լուրը

Թրամփը հրապարակել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Իրանի դեսպանությունն Իսրայելի դեսպանի հայտարարությունների առնչությամբ հաղորդագրություն է տարածել

Այլ Լուրեր

No Content Available
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Իրանի դեսպանությունն Իսրայելի դեսպանի հայտարարությունների առնչությամբ հաղորդագրություն է տարածել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)