05-12-2025 / 07:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի փորձագետ. «Ադրբեջանը ու Թուրքիան կարող են Կովկասում ևս պատերազմ բորբոքել»

2022/04/12 17:22
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

44-օրյա պատերազմում Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի հարավով միջանցքի ստեղծումն էր, որպեսզի կարողանա Թուրքիային միանալ: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ, Ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազոտողների ինստիտուտի ղեկավար Շուաիբ Բահմանը՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում:

Բահմանը գնահատել է ուկրաինական ճգնաժամի ֆոնին Արցախում Ադրբեջանի սադրանքները, առկա պայմաններում Կովկասում հնարավոր զարգացման սցենարները, և դրանց Իրանի հնարավոր արձագանքը:

Ըստ Բահմանի՝ Ադրբեջանը համարում է, որ այն ինչ տեղի է ունեցել երկրորդ պատերազմի ընթացքում, անավարտ է, քանի որ Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի հարավով միջանցքի ստեղծումն էր՝ Թուրքիային միանալու համար:

Իրանցի փորձագետի դիտարկմամբ՝ միջանցք ասելով Բաքվի նպատակը միայն հաղորդակցական ուղին չէր. Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում էին Հայաստանի հարավային որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն ունենալ:

«Հաշվի առնելով, որ Բաքվի ու Անկարայի այդ ծրագիրն Իրանի ու Ռուսաստանի հստակ դիրքորոշման պատճառով ձախողվել է, կարելի է ակնկալել, որ Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունը և նրա նկատմամբ Արևմուտքի տնտեսական ու քաղաքական ճնշումներն Ադրբեջանին ու Թուրքիային ևս մեկ անգամ բերելու են այն եզրակացությանը, որ Կովկասում ևս պատերազմ բորբոքեն»,-նշել է Բահմանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում նմանատիպ հնարավոր զարգացումների Իրանի արձագանքին՝ Բահմանը հիշեցրել է Իրանի նախազգուշացումները, որ իր հարևան երկրներում միջազգայանորեն ճանաչված սահմանների ցանկացած տեսակի փոփոխությանը շատ խիստ է արձագանքելու:

Ըստ փորձագետի դիտարկման՝ ներկայում իրանցի պաշտոնյաները երկրի հյուսիսային սահմաններին Բաքվի և Անկարայի քաղաքականության էությունն ավելի լավ են ընկալում, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում էր:

«Եթե այն ժամանակ իրանցի պաշտոնյաները տարածաշրջանում պատերազմը որպես Ղարաբաղի հարց էին պատկերացնում, ապա այժմ ըմբռնել են, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, նրանց հետևում՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն ավելի հեռու գնացող ծրագրեր են դիտարկել»,-ընդգծել է Բահմանը:

Խոսելով Ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի ջանքների մասին՝ Բահմանը նշել է, որ Իրանն Ուկրաինայի պատերազմը Մոսկվայի և Կիևի միջև պայքար չի դիտարկում, այլ հավատացած է, որ հիմնական դիմակայությունը Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջև է:
Թուրքիայի ակտիվության վերաբերյալ Բահմանը նշել է, որ Թուրքիան և՛ աշխարհագրական առումով ավելի մոտ է Ուկրաինային, և՛ Սև ծովում աշխարհաքաղաքական հատուկ շահեր ունի: Նա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի ու Ուկրաինայի տնտեսական հարաբերությունների մակարդակի վրա: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նաև վերջին տարիներին ջանացել է էթնիկական հարցերի միջոցով (ինչպիսին է Ղրիմի թաթարների հարցը) ուկրաինական ճգնաժամում դերակատարում ունենալու համար նոր լծակներ ստեղծել:

Նախորդ Լուրը

Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայում

Հաջորդ Lուրը

Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)