Երեկ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսին: Տեղեկությունը հայտնում է SANA լրատվամիջոցը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գոլանի բարձունքներից Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ և թիրախավորել է մայրաքաղաքի հարավային որոշ դիտակետեր:
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է արձակված հրթիռների մեծ մասը:
Պատճառվել է միայն նյութական վնաս: