Իրանը զինտեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման. իրանական թելեգրամյան ալիքներ (Տեսանյութ)

331

Իրանական թելեգրամյան ալիքները գրում են, որ Իրանի բանակը զինտեխնիկա է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման: Այդ մասին հայտնում են իրանական որոշ թելեգրամյան ալիքներ:

Առայժմ այլ մանրամասներ չկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: