Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ դեպի Հայաստանի սահման ավտոճանապարհի շինարարության 95%-ը, իսկ երկաթուղային նախագծի աշխատանքների 75%-ն ավարտված է։ Այս մասին նա ասել է Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովի խոսքով՝ երկու նախագծերն էլ նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Նա նշել է, որ արդեն սկսվել են նաև Նախիջևանում երկաթուղու վերականգնման աշխատանքները։







