30-04-2026 / 04:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ից Հայաստանի օբյեկտիվ ակնկալիքների շրջանակը

2022/09/18 22:59
Հայաստան, Տեսակետ

Նենսի Փելոսիի այցը Հայաստան, անշուշտ, չափազանց կարևոր է՝ հատկապես նման բարդագույն իրավիճակում, որում հայտնվել է մեր երկիրը։ Մինչդեռ հենց իրավիճակային նրբությունները հաշվի առնելով՝ այցի օբյեկտիվ վերլուծությունը պետք է իրականացնել դրա՝ ոչ թե ձևական, այլ բովանդակային դետալները համակողմանի կշռադատելով։ Մոտեցման այս սկզբունքը չափազանց կարևոր է՝ նման կրիտիկական իրավիճակում նաև արտաքին քաղաքականության՝ քիչ թե շատ կանխատեսելի ճակատում ճակատագրական սխալներ թույլ չտալու համար։ Այս համատեքստում՝ հատկապես հայ-ամերիկյան բանակցային գործընթացի ԴԵՏԱԼՆԵՐԻ վերաբերյալ զրոյական տեղեկատվության առկայության պայմաններում, պետք է հաշվի առնել մի քանի հանրահայտ իրողություն, որոնք առնվազն հանրային մակարդակում հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակության վերաբերյլալ կստեղծեն հնարավորինս օբյեկտիվ պատկեր։

Հետևաբար՝ 1. Ն. Փելոսին, զբաղեցնելով ամերիկյան դեմոկրատական վարչակազմում բարձրագույն պաշտոններից մեկը, այնուամենայնիվ ներկայացնում է ԱՄՆ օրենսդիր, այլ ոչ գործադիր իշխանությունը։ Թերևս, նաև հենց սրանով է պայմանավորված նրա՝ միայն «ժողովրդավարական ուղին խորացնող» Հայաստան այցը։

2. Այցը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի և մեր տարածաշրջանի հաար կրիտիկական զարգացումներին համընթաց, այլ նաև՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում արձանագրվող միջազգային հարաբերությունների և իրավակարգի արմատական փոփոխության պայմաններում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում նաշախնշված միջանկյալ ընտրություններին ընդառաջ(բոլոր երեք հանգամանքները ցայտուն դրսևորվեցին Սիմոնյան-Փելոսի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններում)։

3.«Ժողովրդավարություն-աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր» հարաբերակցության հարցում նաև ԱՄՆ-ի մոտեցումը ճգնաժամային իրավիճակում գնահատելու համար չափազանց խոսուն ցուցիչ է ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի հունիսյան այցը Սաուդյան Արաբիա և բանակցությունները թագաժառանգ արքայազն Մ. բին Սալմանի հետ, ում Վաշինգտոնից խոստանում էին վտարանդի դարձնել նախագահական նախընտրական շրջանում։

4. Ուկրաինական սցենարից(որը Հայաստանի համար կործանարար կլինի) խուսափելու համար անվտանգային համակարգի փոփոխության հնարավորությունը պետք է քննարկել բացառապես այլ համակարգի անցնելու շուրջ պատրաստի փաստաթղթի առկայության դեպքում՝ հաշվի առնելով Արցախն Ադրբեջանի կազմում վերջնականապես ճանաչելու արևմտյան նախապայմանի մեծ հավանականությունը։ 5. Ամենաառարկայական կարճաժամկետ ակնկալիքները, որ կարելի է պայմանավորել ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան «կարմիր գծերը» Հայաստանի մասով անտեսումն է(Իրանի, Ռուսաստանի հետ համագործակցության առնչությամբ, սպառազինությունների մատակարարման հարցում աջակցությունը), Ադրբեջանին առարկայորեն զսպումը, Թուրքիայի՝ ուկրաինական ճգնաժամի հարցում դիրքավորման համատեքստում Հայաստանի դեմ քաղաքականության վերանայումը…

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային

Հաջորդ Lուրը

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Այլ Լուրեր

Արցախ

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026
Հայաստան

«Նոր տրանսպորտային միջանցքներ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն Հարավային Կովկասում». վրացի փորձագետի գնահատականը

29/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում է

29/04/2026
Հաջորդ Lուրը

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)