20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդհանուր առմամբ աշխատում ենք այդ ուղղությամբ. ՌԴ հատուկ ներկայացուցիչն՝ Ասադ-Էրդողան հանդիպման մասին

2022/12/02 12:29
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև մերձեցման առնչությամբ ոչ թե ժամանակի խնդիր կա, այլ ցանկության:

Al Arabiya-ին տված հարցազրույցում Լավրենտևը նշել է, որ գաղտնիք չէ՝ երկու երկրների միջև անվտանգության ծառայությունները շարունակում են շփումները, և այս ամենը նպաստում է որոշ խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի և Թուրքիայի միջև շփումները ավելի բարձր մակարդակի բարձրացնելուն, հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարելի է անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն խոսքերին, թե «դրա ժամանակը չի եկել»։

«Բայց մենք ասում ենք, որ ժամանակի խնդիր չի, այլ ցանկության… ցանկություն ընդառաջ գալու միմյանց: Իսկ նման միտումներ զգում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ով ենթադրել և ակնկալել է, որ Սիրիան և Թուրքիան պետք է աշխատեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Լավրենտևը:

Լավրենտևի խոսքերով՝ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը խանգարում են սուվերեն երկրի տարածքում Թուրքիայի ներկայությունը և նրա ցուցաբերած համակողմանի աջակցությունը սիրիական ընդդիմությանը:

Խոսելով Սիրիայի և Թուրքիայի նախագահների՝ Ռուսաստանում կայանալիք հանդիպման հնարավորության մասին՝ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դա միշտ էլ հնարավոր է, իսկ նա աջակցում է նման հանդիպումների կազմակերպման հնարավորությանը:

«Կրկնում եմ՝ Թուրքիան պետք է հաշվի առնի սա, սակայն մենք հավատում ենք, որ նման հանդիպումը դրական կլինի և ընդհանուր առմամբ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հաստատել է Լավրենտևը:

Նախորդ Լուրը

Դավութօղլու. «Ժամանակն է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին և փոխնախագահին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին և փոխնախագահին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)