07-04-2026 / 02:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-Հայաստան հնարավոր մարտահրավերները տարածաշրջանային նոր բանաձևումներում. փորձագետ

2023/01/27 10:57
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Ադրբեջան-Հայաստան հակամարտության և Բաքվի ագրեսիվ վարքը սահմանափակելու տեսանկյունից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնումը կարևոր գործոն է: Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանը հիշեցրել է, որ ԵՄ-ի նման որոշումը կայացվել է Բրյուսելի և Երևանի շահերի համադրման արդյունքում՝ հավելելով, որ այս քայլը նաև 2022 թ. հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների ամրապնդումն է։ Այն ապահովում է հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ քաղաքական ազդեցության աճը և նոր որակի ներգրավվածությունն ու դերակատարումը։

Փորձագետը նշել է, որ աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում ԵՄ-ի քաղաքական ազդեցության աճը որոշակի առումով նաև խնդրահարույց է՝ նկատի ունենալով Բրյուսելի մրցակից տարածաշրջանային դերակատարների ներկայությունը:

Այս համատեքստում Պետրոսյանն ընդգծել է, որ Բրյուսելի հավակնությունները զսպելուն պատրաստ առաջնային խաղացողը Մոսկվան է, իսկ նրա հակազդեցության գործիքակազմը բազմաշերտ է։ Որպես ասվածի վառ ապացույց փորձագետը հիշեցրել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

Փորձագետը երկրորդ խնդրահարույց գործոն է դիտարկել Ադրբեջանի դիրքորոշումը:

«Եթե Պրահայի առաջին հանդիպման ժամանակ ԵՄ առաքելության գործուղումը փոխհամաձայնեցված էր նաև Ադրբեջանի հետ, ապա այս դեպքում, ինչպես տեսնում ենք՝ այդ առաքելության գործարկումը պայմանավորված է ԵՄ-Հայաստան առանձին փոխհամաձայնությամբ»,- նկատել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առաքելությունը որոշակիորեն նպաստելու է Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքների նվազեցմանը։ ԵՄ տեսանկյունից սա հավելյալ բաղադրիչ է Բաքվից էներգետիկ կախվածությունը զսպելու համատեքստում:

Պետրոսյանը հավելել է, որ ԵՄ առաքելության գործարկումը կարող է որոշակի առումով խնդիրներ առաջացնել նաև Իրանի դիրքորոշման տեսանկյունից: Փորձագետն ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում Թեհրան-Բրյուսել հարաբերություններում արձանագրվող լարվածության վրա՝ պայմանավորված Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների չորրորդ փաթեթի կիրառմամբ։

Ամփոփելով՝ փորձագետը շեշտել է, որ նշված տարածաշրջանային բանաձևումներում հնարավոր նոր մարտահրավերներից խուսափելու համար զգալի պատասխանատվություն է կրում նաև Հայաստանը:

Նախորդ Լուրը

Եթե մի օր Հայաստանը հզորանա, գետնին կհավասարեցնի Ադրբեջանին. իրանցի փորձագետ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին. Վեդանտ Պատել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին. Վեդանտ Պատել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)