25-04-2026 / 18:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան արձագանքել է Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ ձևաչափ ստեղծելու հնարավորությանը

2023/02/10 17:14
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալ միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսության զարգացմամբ։

Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան աջակցում է համագործակցության նման ձևաչափին, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը Ռուսաստանի պատճառով հրաժարվել է «3+3» բազմակողմ պլատֆորմի մասնակցությունից, Զախարովան պատասխանել է.

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալու միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակը նպաստի Հարավային Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչի մասին գիտեն մեր գործընկերները:

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- ընդգծեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերոհիշյալ պայմանավորվածությունները հիմք են հանդիսանում Երեւանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։

«Այս ձևաչափով 2020 թվականից սկսած՝ առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցության ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների հաստատման ուղղությամբ»,- ավելացրել է Զախարովան։

Իսկ ինչ վերաբերվում է Հարավային Կովկասի համագործակցության ձևաչափին, Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակ։

«Այն արդեն իսկ ներառում է հարավկովկասյան երեք պետությունները, նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի երկրների ավելի լայն շրջանակի շահերը։ Դա, ի թիվս այլ բաների,պետք է աշխատի նրանց միջև առկա հակասությունները հարթելու, այդ թվում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ու հումանիտար կապերի զարգացման, ընդհանուր մարտահրավերների, սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք նշում ենք 3+3 պլատֆորմի զգալի ներուժը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին աջակցելու համար»,-եզրափակեց Զախարովան։

Նախորդ Լուրը

Թուրքամետ զինված կազմավորումները թույլ չեն տալիս հումանիտար օգնության մուտքը Սիրիայի հյուսիս

Հաջորդ Lուրը

Ամբողջ ընտանիքին կորցրած սիրիացի երեխան, ով ծնվել էր երկրաշարժի պահին, որդեգրվել է

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

Ամբողջ ընտանիքին կորցրած սիրիացի երեխան, ով ծնվել էր երկրաշարժի պահին, որդեգրվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)