15-05-2025 / 01:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

2023/03/24 10:46
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատեղիի և ցուցանակի բացման արարողությունը: Այս նշանակալի իրադարձության, ինչպես նաև Իսրայելի այլ համայքներում կազմակերպվելիք նախաձեռնությունների վերաբերյալ Region Monitor-ը զրուցել է Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանի հետ:

-Հա՛յր Սուրբ, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Մարտի 20-ին Հայֆայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցանակի և շրջանակի բացումը: Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան շատ հյուրեր: Դուք ևս ելույթով հանդես եկաք: Ի՞նչ եք կարծում ինչու՞ միայն այս տարի հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է ոչ միայն Հայֆայում, այլև Իսրայելում առհասարակ:

-Շնորհակալություն հարցերի համար: Նախ ասեմ, որ մարտի 20-ը Հայֆայի հայկական համայնքի համար շատ կարևոր և պատմական օր էր, քանի որ երկար տարիների լռությունից հետո, ինչպես նշել եմ իմ խոսքում, Հայֆայի կենտրոնական փողոցում՝ Բեն Գուրիոն 26 հասցեում, որտեղ տարեկան ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին նվիրված շրջանակի բացում: Տեղադրվեց ցուցանակ, որտեղ երեք լեզուներով գրված է «Armenian Genocide square», որը նվիրվում է մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, ովքեր զոհ են գնացել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ:

Մենք տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության հարցը մշտապես բարձրացրել ենք: Եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ էր, երբ Պետախ Տիկվայում կայացավ Հայոց ցեղասպանության հուշարձանի բացումը, և փաստացի Պետախ Տիկվայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Կարելի է ասել, որ այս իրադարձությունը հիմք հանդիսացավ նաև Հայֆայի քաղաքապետարանի որոշման համար: Մենք դեռևս մեկ տարի առաջ՝ մայիս ամսից, սկսել ենք աշխատել Հայֆայի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի հետ: Անձամբ ես և Հայֆայի «Հոմենեթմեն» (Հայ մարմնամարզական ընդհանուր միություն) կազմակերպության անդամ Անդրանիկ Քաթարյանը մասնակցել ենք քաղաքային խորհրդի կողմից հրավիրված ժողովին և հայտնել մեր խնդրանքը: Մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչու ենք ուզում, որ Հայոց ցեղասպանությունը վկայակոչող հուշատեղի և հուշարձան լինի: Նշել ենք, որ Հայֆայի հայ համայնքը հիմնել են այն հայերը, ովքեր փրկվել են ցեղասպանությունից և կարողացել են հասնել Հայֆա: 1918 թվականից սկսած՝ հայերը հիմնել են տարբեր կազմակերպություններ՝ օրինակ «Հոմենեթմենի» և «Հոյեչմենի» (Հայ երիտասարդաց միություն) կազմակերպությունները: Ցավով նշում եմ, որ «Հոյեչմենն» այլևս չի գործում: Մինչդեռ 1932 թվականից ազգային գործունեություն է ծավալում  «Հոմենեթմենի» ակումբը:

Ես, երբ Հայոց Պատրիարքարանի կողմից 2011 թվականին նշանակվեցի Հայֆայի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ, սերտորեն համագործակցել եմ «Հոմենեթմենի» հետ: Ազգային և հոգևոր բոլոր ծրագրերը մենք միասնաբար ենք կատարել, որպեսզի շոշափելի արդյունքներ ունենանք:

Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծի հեղինակը Հայֆայի քաղաքային խորհրդի անդամ Նիր Շուբերն է, ով մեկ տարի առաջ եկել էր հայկական համայնք՝ համայնքի հայորդիներ Գևորգ Թաշչյանի, Քրիստին Փանոյանի և այլոց դիմումի համաձայն և ծանոթացել մեր համայնքային գործունեությունը: Մենք նրան ներկայացրել էինք մեր խնդիրը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի Նիր Շուբերը լրջորեն այս հարցը քննարկման դնի: Մենք շնորհակալ ենք նրանից, որ նրա հաստատակամության և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց: Անշուշտ, չենք կարող բացառել Հայֆայի քաղաքապետուհի Էյնատ Կալիշի անմիջական մասնակցությունը: Ի վերջո քաղաքապետուհու ստորագրությամբ հաստատվեց քաղաքային խորհրդի այս կարևորագույն ճանաչումը: Նա էլ գլխավորում էր մարտի 20-ին կայացած բացման արարողությունը:

Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ֊Ռոտեմն

Կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հակառակ պաշտոնական Թուրքիայի սպառնալիքներին և դեսպանի մակարդակով գրված նամակին՝ փաստորեն Հայֆայի քաղաքապետարանը և քաղաքային խորհուրդը միաձայն որոշմամբ ստորագրեցին և հաստատեցին մեր նախաձեռնությունը, իսկ բացման արարողությունը շատ հաջող կերպով անցավ:

-Թուրքիան, գիտենք, որ դժգոհություն էր արտահայտել այս նախաձեռնության առնչությամբ: Մամուլում տարածվել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանի նամակը, ըստ որի՝ այս նախաձեռնությունը նույնիսկ ներուժ ունի խաթարել թուրք-իսրայելական նոր կարգավորվող հարաբերությունները: Արդյո՞ք կա մտավախություն առ այն, որ թուրքական գործոնի ակտիվությունը կկարողանա տապալել ապագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցումը:

-Հուշատեղիի բացմանը, անշուշտ հետևելու է հուշարձանի տեղադրումը: Մենք քաղաքային խորհդրի կողմից ստորագրված նամակ ունենք, որ այդ վայրում տեղադրվելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վկայակոչող հուշարձան: Այս ուղղությամբ շատ ջանքեր պետք է գործադրենք, որ հուշարձանի տեղադրումը կայանա: Չենք բացառում հավելյալ ճնշումներ և հուշարձանի տեղադրման գործը խաթարելու փորձեր, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջողության հասնենք:

-Հա՛յր Սուրբ, բացի այս նախաձեռնությունից, առաջիկայում կամ մոտ ապագայում ինչպիսի՞ այլ միջոցառումներ կամ նախաձեռնություններ են նախատեսվում իրականացնել Հայֆայում կամ առհասարակ Իսրայելում:

-Խոսելով առհասարակ Իսրայելի հայ համայնքների նախաձեռնությունների մասին՝ կարող եմ նշել, որ ապրիլի 2-ին Պետախ Տիկվայում պետք է տեղի ունենա «Շառլ Ազնավուրի անվան» այգու բացումը: Այդ այգում է տեղադրված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանը՝ անմոռուկի տեսքով, որը բերվել էր Հայաստանից:

Կազմակերպվելու են նաև այլ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին: Միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ին, կամ դրանից հետո:

-Անդրադառնալով Երուսաղեմի հայկական համայնքին՝ ցավով պետք է նշենք, որ այն ավելի փոքրաթիվ է դարձել: Այնտեղ մոտավորապես բնակվում է 3000 հայ: Ի՞նչ կասեք Հայֆայում բնակվող հայկական համայնքի մասին: Կա՞ն հստակ տեղեկություններ, թե որքան հայ է բնակվում Հայֆայում և ինչ մարտահրավերների են բախվում: Արդյո՞ք տարբերություններ կան Երուսաղեմի հայկական համայնքի հետ՝ հաշվի առնելով Հայոց պատրիարքարանի առաջնորդությունը:

-Իսրայելում բնակվում է 11 հազար հայ, իսկ Հայֆայում և հյուսիսային շրջաններում՝ մոտավորապես 2000-2500 հայ: Հայֆան այն միակ քաղաքն է, որը «համակեցության քաղաք» է կոչվում: Այստեղ համերաշխություն է տիրում, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ խաղաղություն քարոզելու և եղբայրաբար ապրելու վերաբերյալ: Այս մասին ես նշել եմ նաև բացման արարողության ժամանակ իմ ելույթում:

Սա խոսում է այն մասին, որ Հայֆայում թե՛ քրիստոնյա, թե՛ մուսուլման և թե՛ հրեա համայնքները միասին  ապրում են հաշտ և համակեցության ներքո: Հենց այս հանգամանքն էլ Հայֆայի առավելությունն է: Փորձ է կատարվում ամեն ինչ անել նմանօրինակ խաղաղությունը պահելու համար:

Ավելացնեմ, որ Հայոց Պատրիարքարանի դերը նույնն է բոլոր համայնքների համար թե՛ Երուսաղեմում, թե՛ Հայֆայում, թե՛ Պետախ Տիկվայում: Հայոց պատրիարքարանը մշտապես աջակցում է բոլոր համայնքներին բոլոր հարցերի համար: Սա շատ կարևոր է:

Ինչպես գիտեք, բոլոր համայնքներում ստեղծված կազմակերպությունները՝ օրինակ «Հոմենեթմեն» և «Հոյեչմեն»,  «Բարեսիրաց» և «ՀՕՄ» կազմակերպությունները կարողացել են ամեն ինչ անել հայապահպանության համար: Իսկ այս առումով առանցքային դեր է ունեցել Հայոց պատրիարքարանը և ներկայումս էլ ունի, որովհետև եկեղեցի-համայնք կապը և գործունեությունը շատ կարևոր է մեր ապագա սերունդների ապահով ապագայի համար:

-Ինչպես գիտենք, ամիսներ առաջ հրեա ծայրահեղականները հետապնդում էին քրիստոնյաներին Երուսաղեմում: Արձանագրվեցին նաև վանդալիզմի դեպքեր: Հայֆայում և՞ս տեղի ունեցան նման դեպքեր: Այդտեղ հայկական համայնքը ենթարկվե՞լ է կրոնական խտրականության: Եթե այո, ապա Դուք ինչո՞վ եք պայմանավորում հրեա ծայրահեղականների նման վարքագիծը:  Եվ, առհասարակ, ինչպիսի՞ մարտահրավերներ կան իսրայելահայ համայնքի համար:

-Ինչպես նշեցի, Հայֆան համակեցության քաղաք է: Այստեղ վանդալիզմի նման դեպքեր չեն գրանցվել, և հույս ունենք, որ չեն էլ գրանցվի: Հայֆայի նույնիսկ մշակութային կյանքը և ժողովրդի մտածողության ուղղվածությունն է շատ տարբեր: Ես մի քանի անգամ տարբեր առիթներով Հայֆայի քաղաքապետուհուն էլ եմ ասել, որ Հայֆան խաղաղության իսկական օրինակ է, որին հետևելով՝ Երուսաղեմում էլ հնարավոր կլինի նման համակեցության հասնել:

Պետք է հիշենք, որ Երուսաղեմը ժողովուրդների և կրոնների խառնարան է: Մեկ ընտանիքում մի քանի կրոնների ներկայացուցիչներ են, այնտեղ կենտրոնական սրբավայրեր են գտնվում, հետևաբար ճնշումը շատ է: Կարծում եմ՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ Երուսաղեմում բնակվող ժողովրդի կյանքը խաղաղության և համակեցության ներքո լինի: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայֆայի օրինակը հաստատվի Երուսաղեմում: Կարծում եմ, որ սա հնարավոր է, եթե կա կամք հոգևոր և ազգային առաջնորդների միջև:

Ընդհանրապես իսրայելահայ համայնքի համար մարտահրավերները շատ են, բայց երբ կա աշխատանք ազգային կյանքը, հայ առաքելական եկեղեցու հոգևոր կյանքը բարելավելու ուղղությամբ, ավելի հեշտ է դառնում:     

Նախորդ Լուրը

Արաբական երկրներից ստացված ներդրումները Էրդողանը պատրաստվում է ուղղել դեպի նախընտրական քարոզարշավ. թուրքագետ

Հաջորդ Lուրը

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղի կունենա «Շառլ Ազնավուրի» անվան այգու բացումը

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025
Անվտանգություն

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025
Թուրքիա

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղի կունենա «Շառլ Ազնավուրի» անվան այգու բացումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Ստամբուլում հանդիպում կանցկացնի Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ

14/05/2025

Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել ուկրաինական հետախուզությունը․ Պապուաշվիլի

14/05/2025

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

14/05/2025

Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ

14/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)