08-04-2026 / 00:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում Ադրբեջանի հետ հանդիպումները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս․ Միրզոյան

2023/05/25 11:26
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած Ադրբեջանի հետ հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը նշեց, որ հասկանալիորեն խաղաղության պայմանագրի նախագծում չկան անկարևոր հոդվածներ, բայց շատ պայմանական եթե խմբավորել և բաժանել հոդվածները՝ մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող է, կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են:

Նա նշեց, որ այդ երկրորդ խմբի մասով ավելի հեշտ է փոխհամաձայնության և փոխըմբռնման գալ: 

«Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր մինչվաշինգտոնյան բանակցություններում համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Մեծ հաշվով, վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Կա հոդվածների մի խումբ ևս, որտեղ տեսանելի են այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը, և կա մի երրորդ խումբը, և, ցավոք, այս երրորդ խումբը ամենակենսական խնդիրներին է վերաբերում, այստեղ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Այո՛, խոսքը Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում վերջին հանդիպումների մասին է, հուսամ նաև՝ հետագայում կշարունակվեն Մոսկվայում, Քիշնևում։ 

Նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խորը, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ՝ ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց նախարարը:

Միրզոյանը նաև նշեց, որ հայկական կողմի կարմիր գիծն է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն, ինչպես նաև չի պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը։

«Իհարկե, մենք չենք պատկերացնում, որ Հայաստանը կարող է (ընդհանրապես իրատեսական է) կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն անվտանգության, նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները: Այս և այլ կարմիր գծեր կան, և այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են»,- նշեց Միրզոյանը:

Նախորդ Լուրը

Վրաստանի տնտեսությունը կփլուզվի, եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառենք. Վրաստանի վարչապետ

Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին. «Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026
Անվտանգություն

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026
Կարևոր

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026
Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին. «Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)