04-12-2025 / 19:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան կայսրություն ստեղծելու ցանկություններ ունի, որի հիմնական խոչընդոտներն են Իրանն ու Հայաստանը. իրանական օրաթերթ

2023/07/19 18:06
Թուրքիա, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Թյուրքական աշխարհին միավորելու համար Թուրքիան առաջ է տանում «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Այս մասնի գրում է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Թաբրիզի իրանական «Ջավան» օրաթերթում հրապարակված հոդվածում:

Ըստ փորձագետի՝ Թուրքիան թյուրքալեզու երկրներին միավորելու և կայսրություն ստեղծելու ցանկություններ ունի, որի հիմնական խոչընդոտներն Իրանն ու Հայաստանն են: Այս համատեքստում Թաբրիզին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի աջակցությամբ Բաքուն փորձում էր, Լաչինի միջանցքը փակելով ու 120000 հայերին պատանդ վերցնելով, Հայաստանին ստիպել բացել «Զանգեզուրի միջանցքը»:

Թաբրիզիի կարծիքով՝ Էրդողանի վերընտրմամբ Կովկասում լարվածության նոր փուլ է սկսվել: Հաքան Ֆիդանին արտգործնախարար նշանակելը ցույց է տալիս, որ Սիրիայի ու Հարավային Կովկասի հարցում Թուրքիան ավելի ագրեսիվ մոտեցում է ունենալու, իսկ Ֆիդանը հայտնի է նաև իր հակաիրանական ծրագրերով:

«Խորհրդարանում ազգայանականների դաշինքի հաղթանակը ևս նշանակում է, որ առաջիկայում Իրանի ու Թուրքիայի հարաբերություններում կարող է լարվածություն լինել, քանի որ խորհրդարանի նախագահ Բահչելին ևս հայտնի է հակաիրանական անցյալով, մասնավորապես՝ անջատողականներին աջակցությամբ»,- գրել է հեղինակը:

Համաձայն Թաբրիզիի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունը ցույց է տալիս Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի հակասությունները:

«Էրդողանի հայտարարությունից օրեր անց էլ Ալիևը Հայաստանին էր սպառնացել, իսկ իրականում այդ սպառնալիքի հասցեատարը ևս Իրանն էր՝ որպես տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանը հիմնական ընդդմացող և Հայաստանի աջակից»,- գրել է փորձագետը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում․ Մարուքյան

Հաջորդ Lուրը

Առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Փաշինյան

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)