13-05-2025 / 14:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«3+3» ձևաչափի հնարավոր վտանգները Հայաստանի համար

2023/10/23 11:57
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ԱԳ փոխնախարարների մակարդակով տեղի ունեցած «3+3» ձևաչափի «հիմնադիր» հանդիպումից միայն շուրջ 2 տարի անց հնարավոր եղավ կազմակերպել ձևաչափի հաջորդ հանդիպումը, այս անգամ՝ Թեհրանում և դարձյալ առանց Վրաստանի մասնակցության։

Ի սկզբանե, Թուրքիայի նախագահի կողմից նախաձեռնված, առաջնահերթ կերպով Անկարայի, Բաքվի, Թեհրանի շահերից բխող այս ձևաչափը ներկայում՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, խիստ անհրաժեշտ է նաև Մոսկվային։

Հայաստանի մասնակցությունն այս ձևաչափին միշտ եղել է խնդրահարույց, բայց օբյեկտիվորեն անհրաժեշտ՝ հաշվի առնելով տարածաշրջանի տարաբնույթ առանձնահատկությունները։ Օրինակ, միայն «3+3»-ի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հետո հնարավոր եղավ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, որը մինչաշխարհակարգային փոփոխություններն օբյեկտիվորեն օգտակար էր գնահատվում Երևանի համար։

Մինչդեռ «3+3»-ի վերակենդանացման գործընթացը և Հայաստանին դրա մասնակցությունը ներկա ժամանակային և աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք/հետևանքներ, որոնք կարելի է թվարկել հետևյալ պայմանական դասակարգմամբ.

1. Թեհրանյան հանդիպմանը մասնակցելով՝ Հայաստանը միանշանակ աջակցություն է ցուցաբերում Իրանին վերջինի համար բարդագույն տարածաշրջանային իրավիճակում։ Թեհրանի հակառակորդները ձգտում են թուլացնել նրա դիրքերն ինչպես Մերձավոր Արևելքում՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված, այնպես էլ Հարավային Կովկասում։

Ուստի ներկայում Թեհրանում հանդիպման կայացումը հնարավորություն է Իրանի համար՝ վերահաստատելու իր սկզբունքային դիրքորոշումը նաև հարավկովկասյան ապաշրջափակման համատեքստում, որը բովանդակային առումով համընկնում է Երևանի շահերի հետ։

2. Միանշանակ է, որ «3+3»ի կտրուկ ակտիվացմամբ ներկայում էական հարցեր են փորձում լուծել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Առաջնահերթն արևմտյան ձևաչափերում Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի տորպեդահարումն է, որը հատկապես կարևոր է տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից։ Ուստի Բաքուն, Անակարայի և Մոսկվայի համակողմանի աջակցությամբ, ամեն կերպ փորձելու է օգտագործել նաև «3+3»-ի գործոնը՝ արևմտյան հարթակներից խուսափելու համար։

3. Չի բացառվում, որ առարկայական քայլերով Ադրբեջանին արևմտյան հարթակներ վերադարձնելու և նախապես տված խոստումներն ի կատար ածելու ցանկություն/լծակներ չունեցող արևմտյան դերակատարները հետագայում իրենց անգործությունը փորձեն հիմնավորել Հայաստանի կողմից «3+3»-ին մասնակցությամբ և կարգավորման գործընթացի համար այս ձևաչափի առաջմղմամբ. աշխարհաքաղաքական նման իրավիճակներում այդպիսի գործելաոճը շատ տարածված է։

4. Նման բարդագույն իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլիներ, իհարկե, ժամանակ ձգելը՝ «3+3»-ին մասնակցելն առնվազն արևմտյան հարթակներից որևէ մեկում բանակցություններից հետո։ Բայց, ավաղ, ներկա ժամանակային իրողություններում նման դիրքավորումը խիստ վտանգավոր է, քանի որ պաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված՝ Իրանի բոլոր հակառակորդները բոլոր տարածաշրջաններում միաժամանակ փորձում են թուլացնել նրա դիրքերը։ Մեր տարածաշրջանում էլ դրա հնարավոր սցենարներից մեկը Սյունիքում անականկալ պատերազմն է։

5. Հետևաբար, նման պայմաններում չբոյկոտելով «3+3» ձևաչափը, Հայաստանն, այնուամենայնիվ, պետք է ձգտի հնարավորինս ձգձգել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին անդրադարձները։ Նշվածն, իհարկե, բարդ է լինելու, քանի որ ձևաչփի մյուս մասնակիցները հենց այդ նպատակով են ակտիվացրել «3+3»-ը, բայց Երևանի այլընտրանքներն էլ սահմանափակ են։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել

Հաջորդ Lուրը

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Ադրբեջան

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հաջորդ Lուրը

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)