22-05-2025 / 14:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի, դա Հայաստանի զարգացումն է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը

2024/03/22 17:04
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությանն էներգետիկ ոլորտում։

Միության տարածած հայտարարությունը․

 «Ժնևում ընթացող Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման կարևորության հարցը։ Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացման կարևորությունը։ 

Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։ Մինչդեռ նավթագազային պաշարների հանույթի հետևանքով էկոլոգիական լրջագույն խնդիրներ հարուցող այս համագործակցությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից և արհեստական «մտահոգությունների» հրահրմամբ ձևավորել իրենց համար առավել շահավետ աշխարհաքաղաքական միջավայր։ 

Զուգահեռաբար, Ադրբեջանի «քաղհասարակությունը» (սահմանումն ինքնին զավեշտալի է) բաց նամակներ է հղում Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն հրավիրելով Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի վտանգների վրա և կոչ անելով միջազգային ջանքերով հասնել դրա փակմանը:

Ադրբեջանական իշխանությունները և իրենք իրենց քաղհասարակություն որակած անհատների համախումբը արդյո՞ք ծանոթ են Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների վերջին տարիների հաշվետվություններին, տեղյա՞կ են արդյոք քանի տասնյակ հազար հեկտար է աղտոտված նավթային թափոններով, քանի քաղցկեղածին լիճ կա և ինչպիսինն է վիճակագրությունը բնապահպանորեն հարուցված հիվանդությունների առումով։ Միայն «Թունավոր վայրերի նույնականացման ծրագրի» (Toxic Site Identification Program) շրջանակներում արձանագրվել է Բաքվին հարակից շրջաններում բարձր մակարդակի աղտոտվածությունը նավթամթերքներով, ծանր մետաղներով և այլ վնասակար արտանետումներով, իսկ Սումգայիթի արդյունաբերական քիմիական թափոնների առաջացրած աղտոտվածության մակարդակը ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչ օրս գնալով աճել է։ Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ցանկացած համագործակցություն, որը միտված է Հայաստանի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը կեղծ մտահոգությունների քողի տակ, քանզի միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի դա Հայաստանի զարգացումն է: Հայ փախստականության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի անօտարելի իրավունքի իրացումը գործնական ուղու վրա դնելու փոխարեն Ադրբեջանը զբաղված է տարածաշրջանային կեղծ օրակարգերի ստեղծմամբ, որոնք իրենց ամբողջության մեջ տեղավորվում են հակահայկականության ադրբեջանական ընկալումների և դրանց կիրառականության շրջանակներում»։ 

Նախորդ Լուրը

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանից նավթի արտահանումը նվազել է

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանից նավթի արտահանումը նվազել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)