13-10-2026 / 12:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ»․ Ֆրանսիայի դեսպան

2024/04/04 11:19
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։ 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։

«Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։  

Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։

Դեսպանն անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող կարծիքներին, թե Արևմուտքը ոչ թե ուզում է Հայաստանին օգնել, այլ ցանկանում է Հայաստանի ձեռքերով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։

«Վերջին տարիներին, երբ Հայաստանն օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, և Արևմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, և դա դրական երևույթ է»,- ընդգծել է դեսպանը։

Նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը, որը Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է (երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են), Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թվականներին։  

«2023 թվականին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020 թվականից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր Լեռնային Ղարաբաղում, չմիջամտեց։ Ռուսաստանի խաղաղապահ զինվորներն անմասն մնացին, նրանք իրենց զորանոցից դուրս եկան միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է։ Վերջին տարիներին դա Ռուսաստանն է»,- նշել է Դըկոտինյին։

Խոսելով Մոսկվայի պաշտոնական շրջանակներից հնչող մեղադրանքների մասին, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, քանի որ վերջինս Հայաստանին ստիպել է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու առումով՝ դեսպանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետևյալն է՝ երբ հրադադարի պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, հրադադարի երաշխավոր ռուսները երաշխավորի իրենց դերը չեն խաղացել։ Շատ պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ուժերը, որոնք պետք է երաշխավորեին այդ հրադադարը, ռուսական ուժերն էին։ Ինչ վերաբերվում  է փախստականներին, որոնք լքեցին Լեռնային Ղարաբաղը, նրանք դա արեցին 9 ամիս տևած շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո։ Եվրոպացիները չեն կազմակերպել այս շրջափակումը, եվրոպացիները չեն կազմակերպել այս դաժան հարձակումը»։

Նախորդ Լուրը

Իսրայելի լկտի գործողությունների շարունակականությունն անթույլատրելի անպատժելիության հետևանք է

Հաջորդ Lուրը

Եղոյան․ «Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին»

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրով, քան Զելենսկին. Թրամփ

13/10/2026
Հայաստան

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

13/10/2026
Անվտանգություն

Սաուդյան Արաբիան դադարեցրել էր բնակչությանը ծանուցել հրթիռային հարձակումների մասին

13/10/2026
Հաջորդ Lուրը

Եղոյան․ «Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026

Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրով, քան Զելենսկին. Թրամփ

13/10/2026

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ է տուժել

13/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)