19-06-2025 / 07:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիան սառեցրել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը». թուրքագետ

2024/05/24 16:08
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ վկայում է, որ Անկարայի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ չի փոխվել։

 Այս մասին Region Monitor-ի հետ զրույցում ասաց թուրքագետ և ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

 Թուրքագետի կարծիքով, Հայաստանի 3-րդ հանրապետությունը տարածաշրջանում մշտապես հետապնդել է խաղաղասիրական նպատակներ և պատրաստ է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Նախապայմանները Անկարայի կողմից են եղել։ Հենց Թուրքիայի կողմից առաջ քաշած պայմանների պատճառով մինչ օրս Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված չեն։ Մյուս կողմից Թուրքիան, ըստ էության, սառեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ կապելով դրանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի հետ՝ հիմնվելով Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների վրա»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը նաև շեշտեց, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով պահանջներ է ներկայացնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված՝ պնդելով, որ այն գործարկվի կասկածի տակ դնելով ՀՀ սուվերենություն։

«Կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի 30-ամյա քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Անկարան նորից առաջ է քաշում նախապայմաններ, բայց այս անգամ ավելացնելով դրանց թիվը։ Իհարկե, մենք հույս ունենք, որ Թուրքիան կսկսի կառուցողական քաղաքականություն իրականացնել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, բայց, հաշվի առնելով անցյալի փորձը, մեծ հույսեր չկան»,-նշեց Սաֆրաստյանը;

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին, նշելով.

«Բազմիցս նշել ենք, որ ոչ մի դեպքում չպետք է  բաց թողնել Հարավային Կովկասում ձեռքբերված պատմական հնարավորությունը։ Մեր ադրբեջանցի եղբայրները բազմիցս ցույց են տվել, որ խաղաղություն ցանկացող կողմն են։ Նույն դիրքորոշումը ակնկալում ենք  Հայաստանի ղեկավարությունից։  Թուրքիան մնայուն խաղաղության հասնելու  համար ամեն տեսակ ջանք գործադրելու է»։

Հավելենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 4 անգամ, համապատասխանաբար՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչումը Թուրքիան հետագայում պայնավորել է հայ-ադրբեջանական գործընթացով։ 

Հարցազրույցը՝ Էդուարդ Մելքումյանի

Նախորդ Լուրը

Կործանված ուղղաթիռի մնացորդներում փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ

Հաջորդ Lուրը

Իրանի նախագահի հնարավոր թեկնածուները (ինֆոգրաֆիկա)

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025
Հայաստան

Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

18/06/2025
Հաջորդ Lուրը
Flag of Iran in front of a clear blue sky

Իրանի նախագահի հնարավոր թեկնածուները (ինֆոգրաֆիկա)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)