06-07-2026 / 07:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կլիմայի փոփոխության գագաթնաժողով արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է բռնատիրական պետությունում․ Human Rights Watch

2024/09/24 17:10
Ադրբեջան, Անվտանգություն, Քաղաքականություն

Արդեն երրորդ տարին անընդմեջ Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը անցկացվում է բռնատիրական պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և իր քաղաքացիների խաղաղ հավաքները։

Այս մասին նշված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության  հրապարակած հոդվածում՝ հիշեցնելով, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ն՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Հոդվածում ընդգծվում է, որ կառավարությունները, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա գագաթնաժողովին (COP29), պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտավորությունները, ինչը նաև ներառում է հանածո վառելիքից հեռացում՝ արդարացի, ժամանակային և իրավունքները հարգող եղանակով:

«Սա երրորդ տարին անընդմեջ է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը տեղի է ունենում բռնատիրական պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի ազատությունը և խաղաղ հավաքները», – նշել է Human Rights Watch-ի բնապահպանական ավագ փաստաբան Միրտո Տիլիանակին՝ հավելելով, որ Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն հստակ ուղերձ հղել, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն:

Human Rights Watch-ը նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում է մի ակտիվիստը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, քննադատում է Ադրբեջանի նավթի և գազի հատվածը և մարդու իրավունքների պաշտպան է։

«Անկախ ակտիվիզմի նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամանքը մտահոգություն է առաջացնում այն ​​մասին, թե արդյոք քաղաքացիական հասարակության խմբերը կկարողանան նշանակալի մասնակցություն ունենալ COP29-ին, և որքանո՞վ Ադրբեջանում բնապահպանական ակտիվություն տեղի կունենա համաժողովից հետո», – նշված է Human Rights Watch-ի հրապարակման մեջ: 

Վերջինիս փոխանցմամբ՝ 2022 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեի 52 տոկոսը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90 տոկոսը կազմել են նավթից և գազից ստացված եկամուտները։ 

Human Rights Watch-ը հիշեցրել է, որ ապրիլին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է գազի արդյունահանումը ընդլայնելու պլանների մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների: 

«Կառավարությունները չպետք է Ադրբեջանին թույլ տան օգտագործել իր դիրքը որպես COP29 հյուրընկալող՝ շարունակել հանածո վառելիքի ընդլայնումը և խաթարել կլիմայական ճգնաժամին դիմակայելու ու մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», – ասել է Տիլիանակին:

Նախորդ Լուրը

Միրզոյանը հանդիպել է Ալժիրի ԱԳ նախարարի հետ

Հաջորդ Lուրը

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ բարձր հանձնակատարը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026
Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԱԿ բարձր հանձնակատարը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)