25-08-2026 / 09:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

2024/09/26 12:07
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։ 

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» – ընդգծել է նախարար Միրզոյանը։ 

Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։   

Նախորդ Լուրը

Ողջունում ենք խաղաղ բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վրաստանի վարչապետ

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հանդիպել է Քուվեյթի Պետության թագաժառանգի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

25/08/2026
ԱՄՆ

Պակիստանն ու Իրանը «նշանակալի առաջընթաց» են արձանագրել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում

25/08/2026
Հայաստան

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հանդիպել է Քուվեյթի Պետության թագաժառանգի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

25/08/2026

Հորմուզի նեղուցում պատերազմի մեկնարկից ի վեր 20 նավաստի է զոհվել

25/08/2026

Պակիստանն ու Իրանը «նշանակալի առաջընթաց» են արձանագրել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում

25/08/2026

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)