20-05-2026 / 13:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին

2024/10/04 15:49
Անվտանգություն, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Միացյալ Նահանգների կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով և ակնկալում է ամրացնել այդ գործընկերությունն ու նոր ուղիներ գտնել հետագա համատեղ աշխատանքի համար։ Այս մասին ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ 

Դեսպանն ուրախությամբ արձանագրեց ԴիջիԹեք-ի վերադարձը՝ հիշեցնելով, որ նախորդ ԴիջիԹեք-ը իր համար եղել է առաջին ամենախոշոր միջոցառումներից մեկը, որին մասնակցել է Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո։ 

«Հիանալի է տեսնել, թե որքան աճ է գրանցել ԴիջիԹեք-ն այս ընթացքում։ Բացի այդ, ուրախ եմ նաև նշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեխնոլոգիաների ոլորտում կապերի խորացումը, քանի որ գնահատում ենք, որ տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը երկու երկրներում էլ նշանակալի շարժիչ ուժ է տնտեսական զարգացման և աճի համար։ Մենք նաև գիտակցում ենք կառավարման, հասարակական ծառայությունների, անվտանգության և կյանքի այլ շատ ու շատ ոլորտներում տեխնոլոգիաների ընդլայնվող և աճող դերը», – ասաց դեսպանը Քվինը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց՝ միաժամանակ ընդգծելով այնպիսի նորարարական լուծումների առաջխաղացման կարևորությունը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Դեսպանը նաև նշեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիտակցում է Միացյալ Նահանգների դիվանագիտության մեջ տեխնոլոգիաների աճող դերակատարումը՝ Պետքարտուղարությունում ստեղծելով ամբողջությամբ մի այլ բաժին՝ «Կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրո», որը կենտրոնացած է միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների համընդհանուր արժեքների զարգացման հիման վրա։  

«ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը՝ զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, հեռուստահաղորդակցությունը, ամպային հաշվողական ծառայությունների և այլ ոլորտները։ Միացյալ Նահանգների մասնավոր հատվածը ևս նշանակալի դեր է խաղացել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում՝ բերելով ներդրումներ, արտահանումներ և նորարարություններ», – ընդգծեց դեսպանը։ 

Նա նշեց, որ բազմաթիվ մասնավոր ընկերություններ նախընտրել են Հայաստանում գործունեություն ծավալել, քանի որ երկրում առկա է աշխույժ էկոհամակարգ և շատ տաղանդավոր աշխատուժ։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները ոչ միայն բարձրորակ աշխատանք են տրամադրում, այլև հայ պրոֆեսիոնալներին առաջարկում են վերապատրաստման հնարավորություններ։ 

«Մենք ակնկալում ենք ամրացնել այս գործընկերությունը և նոր ուղիներ գտնել՝ միասին աշխատելու գալիք տարիների ընթացքում»,-նշեց դեսպան Քվինը՝ հաջողություն մաղթելով միջոցառման մասնակիցներին։ 

Նախորդ Լուրը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը

Հաջորդ Lուրը

Եթե Իսրայելը սխալ քայլ կատարի, մենք կթիրախավորենք նրանց բոլոր գործարաններն ու գազի հանքերը. ԻՀՊԿ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

20/05/2026
ԱՄՆ

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026
Հաջորդ Lուրը

Եթե Իսրայելը սխալ քայլ կատարի, մենք կթիրախավորենք նրանց բոլոր գործարաններն ու գազի հանքերը. ԻՀՊԿ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

20/05/2026

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026

Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը կդառնա Հայաստանի և Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)