20-05-2026 / 14:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT

2024/10/07 09:39
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) «Ղուդս» ջոկատի հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Քաանիի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ իրանցի բրիգադային գեներալը կարող էր վիրավորվել իսրայելական հարվածի արդյունքում, որը թիրախավորել էր «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի ենթադրյալ իրավահաջորդ Հաշեմ Սաֆիեդինին հարավային Բեյրութում: NYT-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, գրում է, որ Իրանի պաշտոնյաները դեռևս հստակ պատասխաններ չունեն այն մասին, թե ինչ կարող էր պատահել Ղուդս ուժերի ղեկավարի հետ:

Իսրայելի կողմից Նասրալլահի սպանությունից երկու օր անց Քաանիին տեսել են «Հըզբոլլահի» Թեհրանի գրասենյակներում: Սակայն նա ներկա չի գտնվել Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորած՝ «Հըզբոլլահի» առաջնորդի հիշատակի ուրբաթ օրվան։ NYT-ը, վկայակոչելով երեք իրանական աղբյուրների, գրում է, որ Քաանին մեկնել էր Բեյրութ՝ հանդիպելու «Հըզբոլլահի» պաշտոնյաների հետ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից մեկն ասել է, որ իրանցի պաշտոնյաների լռությունը այդ թեմայի շուրջ խուճապ է տարածում ԻՀՊԿ-ի անդամների շրջանում:

Քաանին փոխարինել է Ղասեմ Սոլեյմանիին այն բանից հետո, երբ վերջինս սպանվեց ԱՄՆ-ի կողմից 2020 թվականին։

Նախորդ Լուրը

Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար

Հաջորդ Lուրը

Spiegel. Գերմանիան երկարատև դադարից հետո հավանություն է տվել Թուրքիային զենք վաճառելու խոշոր գործարքին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նախատեսում է կրճատել ՆԱՏՕ-ին տրամադրվող արագ արձագանքման ռազմական ռեսուրսները

20/05/2026
ԱՄՆ

Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները

20/05/2026
Հաջորդ Lուրը

Spiegel. Գերմանիան երկարատև դադարից հետո հավանություն է տվել Թուրքիային զենք վաճառելու խոշոր գործարքին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

20/05/2026

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026

Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը կդառնա Հայաստանի և Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)