20-05-2025 / 04:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

2024/10/17 16:08
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի պետական TRT Haber-ը անդրադարձ է կատարել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։

Նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը, հայտնում է  Ermenihaber.am:

Շեշտվել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվելու առաջնային տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար Թուրքիայի գործադրած ջանքերին, շեշտելու է, որ տարածաշրջանին տեր կանգնելը խնդիրների լուծման համար ամենավավեր մեթոդն է։

Նախատեսվում է՝ Ֆիդանն ասելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության պայմանագրի բանակցություններին, որ այդ գործընթացի հետ Թուրքիայի և Հայաստանի միջև ևս կարգավորման գործընթաց է սկսվել։ Սպասվում է, որ Ֆիդանը որպես վստահության մեծացման միջոցառումներ ընդգծելու է տնտեսական ոլորտների կարևորությունը և հատկապես առաջնային պլան է բերելու փոխկապցվածությունն ու տնտեսական ինտեգրացիան։

Ըստ նյութի՝ հանդիպման շրջանակում նախագահ Ռ․Թ․ Էրդողանն ընդունելու է հյուր նախարարներին և նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ։

Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։

Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անքակտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»։

Նախատեսվում է, որ հայտարարությունում կողմերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության վստահության կառուցման, բարօրության ավելացման և կայունության հաստատման գործում կառուցողական դեր խաղալու շրջանակում տարբեր տնտեսական ոլորոտներում համագործակցության մեծացման հանձնառություն են ստանձնելու՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների և փոխկապվածության գլխավորությամբ։

Նախորդ Լուրը

Ավելի քան 50 կամիկաձե ԱԹՍ է մասնակցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա գիշերային հարձակմանը

Հաջորդ Lուրը

Էրդողանը շարունակելու՞ է գործել Ալիևի թելադրանքով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025
Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանը շարունակելու՞ է գործել Ալիևի թելադրանքով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)